Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակության եղբորորդուն դանակահարել են թուրքական ռեստորանում

Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (Գուլի) եղբորորդուն՝ Մագա Ռուսթավսկիին դանակահարել են ծեծկռտուքի ժամանակ Ստամբուլի ռեստորաններից մեկում, հաղորդում է «Prime Crime» լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով, օրենքով գող Գուրամ Չիխլաձեն (Կվեժովիչ) 15-20 հոգու ուղեկցությամբ եկել է թուրքական ռեստորան, որտեղ Ռուսթավսկին հանգստանում էր ընկերների հետ: Նա կանչել է Ռուսթավսկուն և հարցրել, արդյոք ցանկանում է օրենքով գող դառնալ: Մագան դրական պատասխան է տվել: Այնուհետև Չիխլաձեն հարցրել է, եթե այդպես է, ապա ինչու չի միջամտել, երբ իրեն (Չիխլաձեին) ծեծի են ենթարկել Նադիր Սալիֆովի հետ առաջին հանդիպման ժամանակ:

Չիխլաձեն նշել է, որ իրեն, օրենքով գողին, ծեծի է ենթարկվել «ֆրայերը» (քրեական հիերարխիայում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձ): Մագա Ռուսթավսկին կտրուկ է պատասխանել Չիխլաձեի հարցերին, ինչից հետո օրենքով գողը բռուցքներով հարձակվել է նրա վրա: Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Չիխլաձեի կողմնակիցներից մեկը դանակահարել է Ռուսթավսկուն:

Տուժածը հոսպիտալացվել է, թեև վերքը վտանգավոր չի եղել: Հակամարտության մասնակիցներին փնտրում է թուրքական ոստիկանությունը: Ըստ Prime Crime-ի, Չիխլաձեն իր գործողություններով կարող է հարուցել գողական համայնքի զայրույթը, իսկ Մագա Ռուսթավսկուն դանակահարողի ճակատագիրը «միանշանակ կանխորոշված է»:

Գործակալության աղբյուրի համաձայն, Մագի Ռուսթավսկու և, առավել ևս, Նադիր Սալիֆովի շրջապատում շատ են մարդիկ, որոնք պատրաստ են ֆիզիկապես վերացնել ինչպես Չիխլաձեին, այնպես էլ Ռուսթավսկուն դանակահարողին: Դրա հավանականությունը մեծանում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գողական հավաքներից մեկի ժամանակ Չիխլաձեն զրկվել է գողի կոչումից, ինչը նրան զրկում է ցանկացած տեսակի անձեռնմխելիությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում