Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կարծում է, որ անցնող տարին ամենադյուրինը չէր երկրի համար, սակայն համոզված է, որ ոչ մեծ զիջումները միմյանց կարող են նվազեցնել նույնիսկ լուրջ տարակարծությունները: Այդ մասին ասված է սուրբծննդյան ուղերձում, որով միապետը հանդես կգա դեկտեմբերի 24-ին: Դրանից մեջբերումներ է անում Press Association գործակալությունը։
«Ճանապարհն, անշուշտ, միշտ չէ որ հարթ է եղել, և այս տարի այն երբեմն կարող էր բավականին խորդուբորդ թվալ, բայց ոչ մեծ քայլերն ունակ են վիթխարի ազդեցություն գործել,- նշված է պետության ղեկավարի ուղերձում:- Փոքրիկ քայլերն՝ արված հավատով և հույսով, կարող են օգնել հաղթահարելու վաղեմի տարաձայնությունները և խորը տարակարածությունները՝ բերելով ներդաշնակություն և ըմբռնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: