Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Նախկին իշխանությունը վերադարձնում է Խաժակյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշեց Երևանի ավագանուց չհեռացնել իր անդամ Դավիթ Խաժակյանին, որին հետ կանչելու մտադրության մասին հայտարարեցին օրեր առաջ՝ Երևանի քաղաքապետարանում հայտնի թեժ քննարկումներից հետո: «Լուսավոր Հայաստանը» ակնարկեց, որ իրեն դուր չի գալիս «Լույս» դաշինքի մյուս երկու ներկայացուցիչների՝ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանի ու Թեհմինա Վարդանյանի պահվածքը և չեն ուզում, որ իրենց ներկայացուցիչ Խաժակյանն ասոցացվի այդ վարքագծին, չունենալով դրա վրա ազդելու հնարավորություն: Խաժակյանն այդ հնարավորությունը դարձյալ չունի, սակայն ԼՀԿ-ն տարածել է հայտարարություն, որ «Լույսը» երկու անկախ միավորների դաշինք է և նրանք մեկ ուղղությամբ գործունեություն են ծավալելու, սակայն լիովին ինքնուրույն որոշելով վարքագծի հարցը: Այլ կերպ ասած, ԼՀԿ-ն հայտարարում է, որ Խաժակյանը մնում է, բայց որևէ պատասխանատվություն չի կրում «Լույսի» մյուս ուժի ներկայացուցիչների վարքագծի և մեթոդաբանության համար:

Հետաքրքիր իրավիճակ է, եթե հաշվի առնենք այն, որ գործունեության, թերևս, յուրաքանչյուր դրվագում երևի կառաջանա անհրաժեշտություն հստակեցնել՝ Խաժակյանը պատասխանատո՞ւ է, թե՞ պատասխանատու չէ մյուս անդամների համար: Բանն այն է, որ եթե գործելու են մեկ ձևաչափով, բայց տարբեր վարքագծերով, այդուհանդերձ, ամեն անգամ առաջանալու է հարց՝ կոնկրետ վարքագծի համար պատասխանատվությունը միասնակա՞ն է, թե՞ ոչ: Սակայն այդ հարցը չէ թերևս ստեղծված իրավիճակում առանցքայինը: ԼՀԿ-ն Դավիթ Խաժակյանին թողնում է Երևանի ավագանում, թերևս, առավելապես նախկին իշխանության ջանքով, որը ԼՀԿ մտադրության նախնական հրապարակումից հետո Դավիթ Խաժակյանին անմիջապես առավ իր պաշտպանության տակ: Դրան զուգահեռ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությունն, ըստ երևույթին, բավարար արձագանք չնկատեց մյուս՝ հեղափոխական ճամբարից:

Ստեղծվեց մի վիճակ, երբ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը ավելի շատ աշխատեց ԼՀԿ դեմ, քան օգտին: Սակայն Խաժակյանին ավագանում թողնելու որոշումը հազիվ թե շտկի իրավիճակը, քանի որ այն խորքային առումով ի ցույց է դրել «Լուսավոր Հայաստանի» ավելի խոշոր խնդիրը՝ պայմանավորված Հայաստանի ներքաղաքական դաշտի ձևավորման լայն համատեքստով: Այստեղ գործում են ընդդիմություն-իշխանություն ընդունված սխեմատիկ պատկերացումները՝ կամ հայաստանյան ներքաղաքական գոյություն ունեցած իրողությունների, կամ դասական քաղաքագիտական տրամաբանության շրջանակում: Երկու դեպքում էլ կա լուրջ խնդիր բոլոր այն ուժերի համար, որոնք նոր կամ նախկին իշխանություն չեն, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել իշխանության հեղափոխական փոփոխություն: Եվ որքան էլ տարբեր ուժեր արդեն սեփական շահից և խմբային, կոնյունկտուրային պատկերացումներից ելնելով ասեն, թե հեղափոխություն չի եղել, որքան էլ որոշ սուբյեկտներ հեղափոխությունը պատկերացնեն լոկ գիլյոտինի ու փողոցներում բարիկադների տրամաբանությամբ, միևնույն է՝ այն եղել է և թողել իր տրամաբանությունը ներքաղաքական կյանքում:

Եվ այդ իմաստով, հենց այժմ՝ հեղափոխական փոփոխության իրողության առաջ հայտնված ներքաղաքական դաշտի պարագայում է, որ արդիական է դարձել «Լուսավոր Հայաստանի» այն «երրորդ ճանապարհը», որը բացարձակապես անպատեհ և քաղաքականապես, մեղմ ասած, անհեռանկար էր հեղափոխության օրերին: Որովհետև երկու ճանապարհները՝ նոր իշխանություն և նախկին իշխանությունը՝ որպես ժամանակի ընդդիմություն, արդեն բավական ձևավորված ու կարծրացած են առնվազն ֆունկցիոնալ առումով: Այժմ է, որ ներքաղաքական դաշտում պետք է սաղմնավորվի երրորդ ճանապարհը, որը ժամանակի ընթացքում պետք է դառնա այսպես ասած՝ երկրորդը, եթե կարողանա հասնել հանրային վստահության և այդպիսով դուրս բերել ներքաղաքական դիսկուրսը նորի և հնի շրջանակից: Եվ այդ խնդիրը արդեն լինելով խորհրդանշական ԼՀԿ պարագայում, գործնականում առարկայական և հիմնարար է Հայաստանի ներքաղաքական կյանքում որևէ դերակատարման հավակնության իմաստով ընդհանրապես: Իհարկե, հիմա է երրորդ ճանապարհ առաջարկելու ամենաբարդ շրջանը, ժամանակը, բայց միաժամանակ հիմա է, որ այն պահանջված է իրողությունների դասավորության ու տրամաբանության բերումով: Վաղը այն դադարելու է այդպիսին լինել, ինչպես որ այդպիսին չէր երեկ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում