Թերթի տեղեկություններով՝ հունիսի 3-ին Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի ու Մարիա Սադոյանի հարսանեկան արարողությունը:
«Մարիա Սադոյանը զբաղեցնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավարի պաշտոնը: Չարլզի և Մարիայի հարսանեկան արարողությունն անցկացվել է հայկական ծիսակարգով: Արարողությանը ներկա են եղել փեսայի և հարսնացուի ընտանիքի անդամները ու ամենամերձավոր անձինք»,- գրում է թերթը և հավելում.
«Չարլզ Լոնսդեյլը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2008-ի հունվարին: Դեսպանը Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու է այս տարվա դեկտեմբերին, որից հետո նա իր կնոջ հետ կվերադառնա Մեծ Բրիտանիա։








































