Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Ամեն ինչ պարզ է, բացի ամենակարևորից

Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անունը: 13 ձայն ստացավ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, իսկ 7 ձայն՝ «Լոռի» ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը, որին ասոցացնում էին ֆեդերացիայի նախկին օդիոզ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, և որը, սակայն, Գրիգորյանը հայտարարեց, որ Հայրապետյանը հրապարակավ սատարելով իրեն, ավելի վնասել է, քան օգնել, իսկ Հայրապետյանի հետ մերձավոր կապ ինքը չունի: Այսպես, թե այնպես, արդեն փաստն այն է, որ Ֆուտբոլի ֆեդերացիան Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ունի նոր նախագահ, նաև ձևավորում է նոր գործկոմ: Այդ հարցն այնպիսի հանրային ուշադրություն էր գրավել, կարծես խոսքը ոչ թե Ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հասարակական մի կազմակերպության, այլ երկրի նախագահի ընտրության մասին էր:

Ի վերջո, որքան էլ ֆուտբոլը Հայաստանում լինի ամենապոպուլյար մարզաձևը, ինչպես աշխարհում, այն մարզաձև է և դրա ֆեդերացիան ՀԿ, որը պետության զարգացման հարցում չունի գործառույթներ: Ավելին, պետությունը, թերևս, գործառույթներ կարող է ունենալ ֆուտբոլի զարգացման հարցում, որովհետև ով էլ լինի ֆեդերացիայի նախագահ, թերևս ակնառու է, որ հայկական իրողությունների պայմաններում օբյեկտիվորեն ի զորու չի լինելու ֆուտբոլը հասցնել այնպիսի մակարդակի, որ բավարարի հանրության սպասելիքներն ու առավել ևս մինչև 2050 թվականը Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների մեդալակիր դառնալու վարչապետի սահմանած նպատակները: Այդուհանդերձ, հենց այդ ամբողջ անցուդարձի, իրողությունների, նաև ներքին քաղաքական ինտրիգների բերումով էր, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը դարձավ մեծ ուշադրության առարկա: Պարտված թեկնածուն՝ Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, որ սառը գլխով կկայացնի որոշում՝ վիճարկելու է ընտրության իրավականությունը դատարանում, թե ոչ: Իսկ ընտրությունից առաջ նա խոսել էր անհավասար պայմանների և անգամ ռեպրեսիաների մասին, որ գործադրվել են գործկոմի անդամների վրա, որպեսզի նրանք ձայն տան Մելիքբեկյանին, որը համարվում էր իշխանության թեկնածու: Այդպես էր, թե ոչ, միարժեք բարդ է ասել, թեև փաստ է, որ նրա օգտին էին գործկոմի անդամ կառավարող մեծամասնության պատգամավորների և գործադիրի պաշտոնյաների կարծիքները, որ հնչում էին նախկինում:

Այդ իմաստով, իհարկե, առերևույթ կա մրցակցային ընտրության աննախադեպություն, սակայն խորքային առումով այդպես է, թե ոչ, միարժեք ասելն իսկապես դժվար է: Որովհետև, եթե ֆուտբոլը ինչպես նախկինում, շարունակելու է գտնվել լոկ քաղաքական համակարգային տրամաբանության ազդեցության ներքո, ապա հազիվ թե այնտեղ հնարավոր լինի ակնկալել հիմնարար զարգացում: Եվ այդ իմաստով հայկական ֆուտբոլում, թերևս, տեղի չի ունեցել դեռ գլխավորը՝ պետության վերաբերմունքը ֆուտբոլի հանդեպ: Պետության, ոչ թե քաղաքականության: Եվ այդ վերաբերմունքը ո՛չ վարչապետի ելույթում 2050 թվականի համար սահմանվող նպատակների բարձրաձայնումն է, ո՛չ վարչապետի այցերը ստադիոն՝ հավաքականի խաղերին, և ոչ էլ պաշտոնյաների ներկայությունը ՀՖՖ գործկոմում: Պետության վերաբերմունքը պետք է արտահայտվի ֆուտբոլի զարգացման պետական ծրագրով, հանրությանն այն մատուցելով, ինչպես մատուցվում են կառավարության ծրագրերը կամ այլ հայեցակարգեր: Մատուցվի ու սահմանվի շատ կոնկրետ պատասխանատվություն դրա համար:

Ի վերջո պետք է որոշել՝ ֆուտբոլը մեզանում լոկ դիտվում է պոպուլյար խա՞ղ, որի շրջանակում պետք է հնարավորինս ուրախացնել հանրությանը, թե՞ այն իրապես պետական նպատակ է, և թող չհնչի տարօրինակ՝ պետական նպատակ է ինչպես տնտեսության որևէ առաջնահերթություն կամ ռազմական արդյունաբերություն: Նշանակություններն, անշուշտ, անհամադրելի են, սակայն շատ կարևոր է բնույթը՝ պետական նպատա՞կ է ֆուտբոլը, թե՞ ոչ: Եվ ինչի՞ համար է նպատակ, ու ինչի համար՝ ոչ: Որովհետև ֆուտբոլն այսօր համաշխարհային քաղաքականության լատենտ, երբեմն նույնիսկ բացահայտ տարր է, ու այստեղ մտնել-չմտնելը, դերի կամ մասնակցության հավակնել-չհավակնելը էական հարց է, որովհետև հավակնություններն ու դրանց իրականացման արդյունավետությունը անհամաչափության մեջ հայտնվելու պարագայում կարող են բերել ընդհուպ քաղաքական հետևանքների: Այդպիսով, Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը պարզ է, նրա մոտեցումներն ու պատկերացումները՝ դարձյալ պարզ են, անկախ, թե ում համար են ընդունելի, և ում համար՝ ոչ: Շարունակում է պարզ չլինել միայն պետության պատասխանատվության աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում