Գերմանիայում, մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդու կալանավորման ժամանակ, գտել են և ազատել 15-ամյա տղայի, հաղորդում է The Sun-ը:
Մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ կասկածվողը ձերբակալվել է Ռեքլինգհաուզենում գտնվող իր տանը: Խորդանոցում իրավապահ մարմինները հայտնաբերել են դեռահասի՝ Մարվինին, որն անհետ կորել էր երկուսուկես տարի առաջ: Ընդ որում նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
«Ես երկուսուկես տարի գտնվել եմ խորդանոցում, առանց մաքուր օդ շնչելու հնարավորության»,- ասել է Մարվինը: Դեռահասը հետախուզման մեջ էր 2017 թ.-ից, երբ գնացել էր ընկերների հետ հանդիպման և տուն չէր վերադարձել: Հաղորդվում է, որ նա արդեն վերադարձել է ընտանիք: