Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Հայաստան-Արցախ համատեղ նիստը աննախադեպ է. իշխանությունը ձևաչափի հարցն է դնում սեղանին

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա էին նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Այս նիստը 2019թ. ընթացքում երկրորդն էր, և ընդհանրապես երկրորդն էր, որպես գործնական ձևաչափ: Առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 12-ին Ստեփանակերտում:

Այսօր նաև տեղի է ունեցել ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը:

Այս երկու իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, վերլուծաբան Մհեր Ղալեչյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Արեն Մկրտչյանի հավաստմամբ՝ ՀՖՖ գործկոմի նիստը բավականին թեժ է անցել. «Բավականին սուր պայքար էր ծավալվել: Այն, որ ՀՖՖ նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում, դա դրական է, քանի որ կար պայքար, սա աննախադեպ էր, նախկինում մեկ անձ տարիներ շարունակ զավթում էր ՀՖՖ նախագահի աթոռը և գործնականում միապետություն էր տիրում թե՛ ՀՖՖ-ում, թե՛ հայկական ֆուտբոլում: Լարված պայքար էր, բայց թեկնածուներից ոչ մեկը կարմիր գծեր չհատեց»:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը չափազանց կարևորելու արատավոր պրակտիկան որդեգրվել է վաղուց՝ սկսած Վազգեն Սարգսյանի մերձավորի՝ Սուրեն Աբրահամյանի պաշտոնավարման շրջանից: «Իշխանությունները նախկինում փորձել են ներքաշվել ֆուտբոլային գործերի մեջ, ինչն անթույլատրելի է: Այս անգամ վերջապես տեղի ունեցավ ընտրություն»,- նշեց քաղաքագետը: Արեն Մկրտչյանը հավելեց, որ գործող իշխանությունը ֆուտբոլն իրենով անելու և այն քաղաքականացնելու մտադրություն չունի. «Մենք որևէ բանի հաշվին վարկանիշ ձեռք բերելու խնդիր չունենք»:

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների Երևանում կայացած համատեղ նիստին, Մհեր Ղալեչյանը նշեց, որ այսպիսի համատեղ նիստեր անցկացնելը կարևոր է և անհրաժեշտ Հայաստանի և Արցախի համար:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները Արցախի խնդրի կարգավորման սկզբունքների հստակեցման խնդիր են առաջ քաշում: «Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու փաստ առայժմ չկա»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանը ձևաչափի հարցն է դնում սեղանին և առաջ է քաշում բանակցություններին Արցախի մասնակցության հարցը:

 

Մանրամասն տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում