Boeing-ի գործադիր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը հրաժարական է տվել 737 MAX-ի շուրջ սկանդալի պատճառով: Այս մասին հաղորդվել է ինքնաթիռաշինության կոնցեռնի կայքում երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին:
Տնօրենի ժամանակավոր պարտականությունները կստանձնի Գրեգ Սմիթը, իսկ 2020 թվականի հունվարի 13-ից Boeing-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Դեյվիդ Քելհունը, ով այժմ ղեկավարում է ընկերության խորհուրդը:
«Տնօրենների խորհուրդը որոշել է, որ կառավարման մեջ փոփոխությունները անհրաժեշտ են` վերականգնելու համար վստահությունն առ այն, որ ընկերությունը առաջ է շարժում՝ վերականգնելով հարաբերությունները հաճախորդների և բաժնետերերի հետ», – ասվում է հայտարարության մեջ: Իր հերթին Դեյվիդ Քելհունն ասել է, որ հավատում է Boeing- ի և 737 MAX- ի ապագային: