Ղրիմի կամուրջի կառուցման համար տարածքի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել է մեկ միլիոն արտեֆակտ՝ ներառյալ պատմական արժեքի եզակի գտածոներ:
Այս մասին ասված է «Ղրիմի կամուրջ» տեղեկատվական տեղեկատվական կենտրոնի զեկույցում՝ գրում է aif.ru-ն:
«Կամուրջի շինարարությանը նախորդող հնագիտական պեղումների տարածքը գերազանցել է 56 հեկտարը: Գտածոների թիվը հասել է մեկ միլիոնի: Դրանցից հարյուր հազարը գիտական արժեք ունեն և հետզհետե տեղափոխվում են Թամանի և Կերչի թանգարաններ», – ասվում է կայքում:
Եզակի գտածոների թվում է հին հունական աստվածության քանդակի գլուխ, որը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Բացի այդ, հնագետները հայտնաբերել են հնագույն կետի կմախք, որը երկրաբանական շերտերում գտնվել է 10 միլիոն տարի: Հայտնաբերվել է նաև հնագույն կալվածք, որը ենթադրաբար պատկանել է Բոսպորի թագավորական դինաստիային: Որոշվել է շրջանցել տարածքը։