Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հարավոր է, Վրաստան այցելի 2020 թվականի գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը, ասել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջագավան: Բացի այդ, 2020 թվականի փետրվարին Անկարայում կկայանա Վրաստանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը:
«Մենք թուրքական կողմի հետ պայմսանավորվել ենք, որ, ենթադրաբար, փետրվարին կնշանակվի ռազմավարական հանձնաժողովի նիստն Անկարայում, իսկ այնուհետև, ենթադրաբար, մայիսին նախագահ Էրդողանը կայցելի Վրաստան: Ընթանում են բանակցություններ: Թուրքիան ոչ միայն լավ հարեւան է, այլև ռազմավարական գործընկեր, որն ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը»,- ասել է դեսպանը:
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մևլյութ Չավուշօղլուի և Դավիթ Զալկալիանիի՝ թվով ութերորդ հանդիպումը։