Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար․ Մաշալյան

Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին: Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին, գրում է Ermenihaber-ը:

Անդրադառնալով ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերին՝ Մաշալյանն ասել է. «Մեր անհատական զարգացման մեջ 1915-ի դեպքերը գենետիկայով են փոխանցվում, վիշտը վերապրած ընտանիք չկա: Օսմանյան շրջանում 2-2.5 միլիոնանոց հայ ժողովուրդ կար: Այս պահին Թուրքիայում 40-60 հազար հայ է ապրում: Վերջին 100 տարվա ընթացքում այս հողերի վրա ապրող հայերի թվի կտրուկ նվազում է տեղի ունեցել»:

Մաշալյանի խոսքով, սակայն, ոչ միշտ է 2 ժողովուրդների ընդհանուր պատմությունը լի եղել խնդիրներով:

Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար: Թուրքական արվեստի ու երաժշտության մեջ ավանդ ունեն հայ երաժիշտները: Հայերը իրենց բաժինն ունեն այս մշակույթի ու քաղաքակրթության ստեղծման մեջ, այդ պատճառով հայերը այստեղ տանն են:

Պատրիարքը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում գուցե վիճակն ավելի լավ է՝ մատնանշելով երկու պատճառ. «Առաջինն այն է, որ Հայաստանը Օսմանյան կայսրության մաս չի եղել: Հայաստանի անկախացումից հետո 30 տարվա ընթացքում աշխատանք փնտրելու, զբոսաշրջության նպատակով 100 հազարավոր հայեր են այնտեղից Թուրքիա եկել ու գնացել: Նրանց լավ են դիմավորել այստեղ, նրանք լավ տպավորություններով են վերադարձել: Ի վերջո, դա (Հայաստանը) առանձին երկիր է, այդ պատճառով էլ այս ցեղասպանության հարցը նրանց օրակարգի 1-ին, 2-րդ հորիզոնականում չէ», նշել է պատրիարքը:

ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այսպիսի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության բացակայության պատճառով:

«Եթե 2 երկրները չկարողանան նստել ու խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանք օրակարգ են բերելու Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ կամ 4-րդ երկրները»,- շեշտել է պատրիարքը՝ ավելացնելով, որ ինքն անձնապես վիրավորվում է այն բանից, որ վիշտ ապրած մարդկանց հիշողություններն օգտագործվում են որպես գործիք օրվա քաղաքականության մեջ:

Սահակ սրբազանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ բոլորը լսում են այսպիսի արտահայտություններ՝ «Կոնգրես է բերվել, արդյո՞ք կընդունվի», «ինչու՞ հանվեց օրակարգից», «ինչու՞ է բերվել Կոնգրես»:

«Դրանք միշտ լսել ենք: Ինչպիսի՞ սակարկություններ են արվում, արդյո՞ք այդ ամենից հայերն ու թուրքերը շահում են: Հարաբերությունները կարգավորվու՞մ են, թե՞ ռմբահարվում են փխրուն կամուրջները»,- թեման եզրափակել է Մաշալյանը:

Նա նաև նշել է նաև, որ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում փոքրամասնությունների համար ամենաբարենպաստ շրջանն Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կառավարման ժամանակահատվածն է:

«Պետությունը երկխոսեց մեզ հետ, կա մի կառավարություն, որը հետաքրքրվում է մեր խնդիրներով: Դա գոհացնում է մեզ»,- նշել է Պոլսի հայոց նորընտիր պատրիարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում