Ռուսական օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հատուկ ծառայություններին հղումով:
Նշվում է, որ ինքնաթիռը թռչում էր Մոսկվայից և վայրէջք կատարելիս Կիրովի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց: Ինչպես պարզաբանել է աղբյուրը, ինքնաթիռը շրջադարձ կատարելիս մեկ շասսիով դիպել է գետնին: