Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Խայտառակություն. երեխաների առևտրով զբաղվող մաֆիայի պարագլուխը մնաց ազատության մեջ

Դատարանը երեկ մերժել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանը քննում էր նրա խափանման միջոցի հարցը։ Նա երկու օր «Արմենիա» բժշկական կենտրոնի կարդիոռեանիմացիայի բաժանմունքում էր՝ սրտի իշեմիկ հիվանդության սրացմամբ։ Աբրահամյանը մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում՝ երկու և ավելի երեխաների նկատմամբ: Նրան առաջադրվել է նաև առևտրային կաշառքի մեղադրանք։

Օտարերկրյա որդեգրումների գործով մեղադրյալ է նաև Երևանի 43-ամյա մի բնակչուհի, նա երեկ ազատ է արձակվել գրավի դիմաց: Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց:

Քրեական այս պատմությունը Իտալիա որդեգրված 30 փոքրիկների մասով է։ Նրանք որդեգրվել են 2016-18 թվականներին, ըստ իրավապահների՝ առողջ երեխաներ երկրից դուրս են բերվել հիվանդության տարբեր թղթերով։

Ռազմիկ Աբրահամյանի ապօրինությունների մասին լեգենդներ են պտտվում, ընդ որում՝ եթե հեղափոխությունը հնարավորություն ընձեռեց նրա «հերոսությունները» դարձնել իրավական քննության թեմա, ապա հասարակությունը, բուժհաստատության հետ շփված հազարավոր շարքային մահկանացուներ Աբրահամյանի «դատավճիռը» վաղուց էին կայացրել՝ նրան շնորհելով «Աբորտովիչ» ստորացուցիչ մականունը։

Իրավապահների բացահայտումներն իրապես շոկային են, ու այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ դատարանը որոշեց չկալանավորել տասնյակ ընտանիքների, մարդկանց, երեխաների ճակատագրեր խեղած այս մարդուն։ Դարձյալ գործ ունենք այն իրողության հետ, որ հեղափոխության թիմի աններելի հապաղման հետևանքով դատաիրավական համակարգը մնում է երկրի զարգացման հիմնական խոչընդոտը։ Մի կողմից՝ դատական համակարգն է ձեռնոց նետում արդարադատությանը, մյուս կողմից՝ նախաքննության, այն իրականացնող մարմինների պրոֆեսիոնալիզմը հեռու է բավարար լինելուց։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների այս համախումբը թույլ է տալիս, որ հանցագործները ճողոպրեն արդարադատությունից՝ ազատության մեջ մնալով, երկրից հեռանալով կամ այլ ճանապարհներով։

Ու պատահական չէ, որ մեղավորները քար են նետում տուժածների ուղղությամբ՝ ցինիզմով, սառնասրտորեն։ «10-20 տարի հետո արթնացել, հիշել են, որ ինչ-որ մի տեղ երեխա են թողել»,- դատական երեկվա նիստից հետո ասել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Սակայն մեզ առավելապես հետաքրքրում է խնդրի քաղաքական կողմը, բաղադրիչը։ Այս ամենը տեղի է ունեցել մի երկրում, որի իշխանությունները տվյալ ժամանակահատվածում՝ 2016-18թթ.-ներին, զբաղված էին պաթոսային ելույթներ ունենալով ընտանիքի ու այլ սրբությունների մասին, միևնույն ժամանակ աչք փակելով փոքրիկների ճակատագրերի խեղաթյուրման աններելի հանցանքի վրա։ Փող աշխատելը գերագույն նպատակ դարձրած իշխանությունը իրականում թքած է ունեցել այդ դժբախտ ընտանիքների, մայրերի և անմեղ փոքրիկների վրա։

Այս հանցավոր պատմության առանց բացառության բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության։ Բնականաբար պարզ է, որ Ռազմիկ Աբրահամյանն ու նրա մաֆիան չէին կարող մոտ 100 երեխա վաճառել, նման ծավալի կաշառքներ վերցնել՝ առանց իշխանությունների իմացության, առանց նրանց «մուծվելու»։ ՀՀԿ-ն, Ռազմիկ Աբրահամյանին նախագահի մրցանակ տված Ռոբերտ Քոչարյանը կրում են տեղի ունեցածի առնվազն քաղաքական պատասխանատվությունը։ Թեև համոզված ենք, որ բանը քաղաքական պատասխանատվությամբ չի սահմանափակվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում