Ժաննա Ֆրիսկեի ընկերուհին՝ Օլգա Օռլովան, պատմել է, թե ինչու երգչուհին չի համաձայնել բուժվել Ռուսաստանում, գրում է viva.ua-ն:
Այն ժամանակ, երբ Ֆրիսկեն բուժվում է օվկիանոսից այն կողմ, ռուս օնկոլոգները մամուլում քննարկում են նրա հիվանդությունը՝ վերլուծելով դրա պատճառներն ու հետևանքները: Դա բարկացրել է Օռլովային, որը ամբողջ ժամանակ երգչուհու կողքին է գտնվում և օգնում է նրան պայքարել հանուն կյանքի:
«Հարգելի բժիշկները, ոչ թե քննարկեք, այլ ավելի լավ է՝ ինչ-որ բան առաջարկեք: Ներկա պահին Ժաննան մասնագիտացված բուժում կարող է միայն Նահանգներում ստանալ: Գուցե մեզ մոտ՝ Ռուսաստանում նույնպես ուղեղի քաղցկեղը բուժելու լավ միջոցներ կան, սակայն մինչև այժմ ոչ ոք դրանք չի առաջարկել: Կամ գուցե ռուսական պատվաստանյութը առայժմ չի կարող մրցել ամերիկյանի հետ: Ես սիրում եմ իմ հայրենիքը: Ժաննան՝ նույնպես: Սակայն երբ խոսքը առողջության մասին է, Ժաննան ընտրել է այն երկիրը, այն կլինիկան, որտեղ նրան կարող են բուժել»,-հայտարարել է Օռլովան komsomolskaya pravda-ին:
Բացի բժշկության մակարդակից, երկրի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել նաև պապարացիների քանակը: Ժաննային ԱՄՆ-ում ավելի քիչ են անհանգստացնում, քան իր հայրենքիում: Նույնիսկ այնտեղ են պապարացիները կարողացել նկարահանել արտաքնապես շատ փոխված Ֆրիսկեին:
«Չեմ հասկանում, ինչո՞ւ են վերատպում Ժաննայի՝ պապարացիների արած լուսանկարները: Ո՞վ է դրանից իրեն ավելի լավ զգում: Այո, նա հիմա այդպիսի տեսք ունի, քանի որ հիվանդ է: Սակայն երբ առողջանա, նրան տհաճ կլինի տեսնել այդ լուսանկարները: Ցավոք, ես այդ պապարացիներին չեմ նկատել: Եթե տեսնեի նրանց, ճիշտն ասած, դեմքերին կհասցնեի»,- սրտնեղել է Օռլովան:












































