Այսօր՝ ժամը 16:30 -ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Մուսայելյան ավտոճանապարհին: Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Կառնուտի ջրամբարի մոտակայքում կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մի քանի անգամ պտտվելով հայտնվել դաշտում:
Վարորդն ու երեք մանկահասակ ուղևորները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Երեխաները, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ վարորդը դեռևս գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում։ Քերծվածքներից բացի, նրա մոտ ախտորոշվել է վերին վերջույթի սալջարդ ու հոդախախտ: Վթարի ենթարկվածները Լոռու մարզի բնակիչներ են և Շիրակի մարզ էին եկել բարեկամի ծննդյան տոնին մասնակցելու համար: