Մեծ Բրիտանիայում ծանր էպիլեպսիայով տառապող մարդիկ 2020-ի սկզբից կանեփի հիմքով պատրաստված դեղամիջոցների հասանելիություն կունենան, հաղորդում է BBC-ն:
Առողջապահության ազգային ծառայությունը հայտնել է, որ բժիշկները Epidiolex դեղամիջոցը կարող են նշանակել հունվարի 6-ից: Այն նախատեսվում է մեծահասակների, ինչպես նաև երկու տարեկանից բարձր երեխաների համար:
Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կաննաբիդիոլ պարունակող հեղուկը որոշ երեխաների մոտ նոպաների թիվը կարող է նվազեցնել մինչև 40%-ով:
Դեղամիջոցները կօգտագործվեն մանկական էպիլեպսիայի երկու հազվագյուտ, բայց ծանր ձևերի՝ Լենոքս Գաստաուտի համախտանիշի և Դրավիթի համախտանիշի բուժման համար: