Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սլաքների էվոլյուցիան հին օրերից մինչև մեր ժամանակները (լուսանկարներ)

Այսօր սլաքներն աչքերի դիմահարդարման ամենանորաձև տարրն են համարվում: Հետաքրքիր է, որ դրանց արմատները դեռ հին դարերում են: 7days.ru –ն պատմում է, թե ով և ինչի համար է սկսել աչքերին սլաքներ ներկել և թե ինչպես են դրանք ձևափոխվել ժամանակի ընթացքում:

1. Սլաքները Հին Եգիպտոսում

Դրանց մասին առաջին հիշատակումները կապում են Կլեոպատրայի հետ, ով սլաքներն օգտագործել է ոչ միայն գեղեցկության այլև աչքերը պաշտպանելու նպատակով: Այն ժամանակ կոսմետիկան ծեսերի հետ էր կապված և հատուկ նշանակություն ուներ ինչպես իրական, այնպես էլ անդրշիրիմյան կյանքի համար: Հին Եգիպտոսում կարծում էին, որ սլաքները մարդու մահվանից հետո նրան մոտեցնում էին աստվածներին:

Սլաքներ օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Հատուկ բաղադրությամբ պատրաստված մածուկն օգտագործվում էր նաև հակաբակտերիալ նպատակներով:

Կլեոպատրան ինքը գրաֆիկական սլաքներ էր նախընտրում, որոնք ընդգծում էին նրա իշխող կերպարը, որն էլ հետագայում բազմիցս ցուցադրվել է կինոյում:

Элизабет Тейлор в фильме «Клеопатра» Вивьен Ли в фильме «Цезарь и Клеопатра»

 

 2. Սլաքները 1920-ականներին

1920-ականներին տեղի է ունեցել հնէաբանական ամենամեծ իրադարձություններից մեկը՝ Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումը, որի հետ էլ կապում են սլաքների «վերադարձը»:  Դրանից բացի, կանայք այդ ժամանակ ավելի անկախ են եղել և սկսել են կոսմետիկա օգտագործել:

Այդ ժամանակների նորաձևության տիպարներից մեկը՝ ֆրանսիացի դերասանուհի Ժոզեֆինա Բեյքերը միշտ անսովոր լայն սլաքներ էր գծում, որոնք լրացնում էր արհեստական թարթիչներով:

Жозефина Бейкер

 

 3. Սլաքները 1930-ականներին

 30-ականներին սլաքները մեծ տարածում գտան: Դրանք Լուիզա Բրուքսի, Մարլեն Դիտրիխի, Ռիտա Հեյվորտի, Լանա Թերների և Հոլիվուդյան շատ գեղեցկուհիների դիմահարդարման անքաքտելի մասն էին կազմում:

Այդ տարիներին լայն գծերին փոխարինել են ավելի նեղ սլաքները, որոնք հայացքն ավելի գրավիչ են դարձրել, իսկ աղջիկներին ավելի կանացի և սեքսուալ: Այդ ժամանակվա գեղեցկուհիները ընդգծում էին միայն վերևի կոպը՝ սլաքները թարթիչների արմատներին մոտ դնելով:

Лана Тернер Луиза Брукс

 

4. Սլաքները 1940-ականներին

Պատերազմի տարիներին կանայք կոսմետիկա գրեթե չէին օգտագործում և հազվադեպ էին ընդգծում աչքերը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապրանքների պակասը հանգեցրել էր նրան, որ աչքերի համար նախատեսված մատիտը կանայք այլ նպատակներով էին օգտագործում: Այն տարիներին նրանք կարճ կիսաշրջազգեստներ և ժակետներ էին կրում, իսկ ահա մետաքսե զուգագուլպաներ ձեռք բերել չէին կարողանում: Այդ պատճառով էլ նրանք ոտքերի հետևի մասերում գծեր էին նկարում՝ ձևացնելով, թե դրանք զուգագուլպաների կարեր են:

Изобретательные модницы стали имитировать шов, рисуя его карандашом на задней части ноги

 

5. Սլաքները 1950-ականներին

50-ականներին ստեղծվել են առաջին հեղուկ լայներները, դրանց հետ միասին ի հայտ են եկել  «կատվային սլաքները», որոնք մի փոքր վեր են թեքված:  Առաջինը դրանք ցուցադրել է Բրիջիտ Բարդոն, ում պաշտամունքային կերպարը մինչև այժմ էլ ամենասեքսուալներից է համարվում: Դրանց շնորհիվ արքերն ավելի մեծ են թվում, իսկ հայացքն ավելի արտահայտիչ:

Одри Хепберн Бриджит Бардо

 

 6. Սլաքնեը 1960-70-ականներին

50-ականների սեքսուալ սլաքները մի քանի տարի անց շատ փոփոխվել են՝ գծերն ավելի լայն և գրաֆիկական են դարձել, իսկ կանայք հաճախ են փորձարկել դրանց տարբեր ձևերն: Օրինակ, այդ տարիների գեղեցկության տիպար Էվիգին իր սեփական «տիկնիկային» դիմահարդարումն է ստեղծել, որն էլ սկսել են պատճենահանել բոլոր աղջիկները:  Բացի վերևի կոպից ներկվել են նաև ներքևի կոպի թարթիչների արմատները: Այդ հնարքը նույնպես մեծացրել է աչքերը: Իսկ 70-ականներին այդքան վառ սլաքներին փոխարինելու եկան ավելի բնական՝ «հիփի» ոճի սլաքները:

Твигги

 

 7. Սլաքները 1980-90-ականներին

80-ականներին տարածված «դիսկո» ոճը առանց վառ դիմարահարդարման անիմաստ էր: Այդ տարիներին աչքերը ընդգծելը շատ նորաձև էր, իսկ աղջիկներն իրենց ոճը ընդգծելու համար նեոնային վառ երանգների ստվերաներկեր էին օգտագործում:  

Սակայն 90-ականներին կրկին հաղթեց բնական ոճը: Կլաուդիա Շիֆերը, Էլ Մաֆերսոնը, Սինդի Քրոուֆորդը և այլ գեղեցկուհիներ տարածեցին բնական՝ դարչնագույն երանգների դիմահարդարումը: Սակայն դա կարճ տևեց, քանի որ սլաքները շուտով վերադարձան և մինչև հիմա էլ արդիական են մնում:

Клаудия Шиффер Мадонна

 

8. Սլաքները  2000-ականներին

Այսօր սլաքները դիմահարդարման ամենանորաձև և տարածված տարրն են համարվում, քանի որ հայացքն ավելի արտահայտիչ և սեքսուալ են դարձնում: Գեղեցկուհիները չեն վախենում փորձել տարբեր ոճերի սլաքները: 

Дита Фон Тиз Рианна

Рита Ора Лана Дель Рей

topsales.png (379×55)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում