Թուրքիան շուտով կսկսի երկրի պատմության մեջ ամենամեծ ենթակառուցվածքային ծրագրի՝ Ստամբուլի ջրանցքի կառուցումը: Այս մասին նախօրեին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն:
«Առաջիկա շաբաթներին Թուրքիայում կհայտարարվի մրցույթ, և կսկսվի Ստամբուլի ջրանցքի շինարարությունը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Պետության ղեկավարը նշել է, որ Թուրքիան անշեղորեն գնում է իր ճանապարհով և «վճռական է արտահանումը 500 միլիարդ դոլարի հասցնելու հարցում»:
Էրդողանի խոսքերով ՝ III եռամսյակում 0.9% տնտեսական աճով երկիրը թևակոխել է տնտեսական վերելքի ժամանակաշրջան:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ տնտեսության վերականգնումը շարունակվում է արագ տեմպերով»,- հայտարարել է Էրդողանը: