Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մակրոնը հրաժարվել է կենսաթոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահության ժամկետի ավարտից հետո իրեն հասանելիք կենսաթոշակից, ինչպես նաև Սահմանադրական խորհրդում երաշխավորված ցմահ պաշտոնից: Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien պարբերականը՝ հղում անելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Պարբերականը պարզել է, որ Մակրոնն այդ որոշումը կայացրել է դեկտեմբերի 21-ին՝ Կոտ դ’Իվուար այցի ընթացքում, իր վարչակազմի աշխատակիցների հետ երկար հեռախոսազրույցից հետո:

Ելիսեյան պալատում հայտարարել են, որ նախագահի որոշումը պայմանավորված է «երկրում ստեղծված իրավիճակին համապատասխան գործելու» և «իր վարքագծով օրինակ ծառայելու» ցանկությամբ:

Ֆրանսիայում երրորդ շաբաթն է, ինչ շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաները: Իշխանությունները բարձրացնում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան և ստեղծում են կենսաթոշակային միասնական ռեժիմ, ինչի արդյունքում մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչներ կզրկվեն արտոնություններից:

Ֆրանսիայի նախկին նախագահների կենսաթոշակը ամսական 6.220 եվրո է և կախված չէ ո՛չ նախագահի պաշտոնում գտնվելու ժամկետից, և ո՛չ էլ տարիքից: Սահմանադրական խորհրդի անդամի աշխատավարձը ամսական 13.500 եվրո է:

Կենսաթոշակային բարեփոխումները կանդրադառնան նաև պետության բարձրաստիճան պաշտոնյաների վրա: Ելիսեյան պալատում նշել են, որ նախագահական կենսաթոշակը նույնպես ձևավորվելու է միավորների հաշվեգրման միասնական համակարգի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում