Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Խորվաթիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Խորվաթիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Հանրապետության պետական ընտրական հանձնաժողովը գրանցել է 3 մլն 855 հազար ընտրողների, ովքեր կարող են իրենց ձայնը տալ 11 թեկնածուներից մեկին:

Նախագահի ընտրություններում երկրում և արտասահմանում կաշխատեն 6,6 հազար ընտրատեղամասեր, որոնցից 44-ը գտնվում են Բոսնիա Հերցեգովինայում, որտեղ ապրում են տեղի խորվաթներ:

Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության համար ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով ժամը 7-19-ը: Ընտրողների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները օրվա ընթացքում կթարմացվեն:

Ընտրությունների ընթացքին մտադիր են հետևել 24 հազար տեղական և արտասահմանյան դիտորդներ:

Վերջին հարցումների արդյունքներով՝ ֆավորիտներն են երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, հանրապետության նախկին վարչապետ Զորան Միլանովիչը, ինչպես նաև երգիչ և ձեռնարկատեր Միրոսլավ Շկորոն:

Վերլուծաբանների կարծիքով՝ չափազանց քիչ է հավանականությունը, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով. պատճառը երեք թեկնածուների վարկանիշների միջև ոչ մեծ տարբերությունն է: Նախագահի պաշտոնի մյուս հավակնորդները զգալիորեն զիջում են առաջին եռյակին:

Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ընտրողների ձայների կեսից ավելին, կկայանա հունվարի 5-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում