Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի մեծագույն սխալը եղել է գաղութատիրությունը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հաճախ երկրի մասին խոսելիս ասում են, որ Ֆրանսիան մտածում է աշխարհի մասին գերիշխանության կատեգորիաներով և հակված է գաղութատիրության:
«Բայց դա եղել է մեծ սխալ, հանրապետության սխալը»,- հայտարարել է Մակրոնը և հույս հայտնել, որ ընդհանուր պատմության մեջ նոր էջ կբացվի: