Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Փրկենք գոնե այս մի արժեքը

Գանձասարի պարսպի երեսպատման պատմությունը Հայաստանում և Ղարաբաղում առիթ դարձավ հասարակական-քաղաքական կենսագործունեության մինչ այժմ քիչ քննարկված մի շերտի` բարեգործության մասին հրապարակային դիտարկումների և նույնիսկ քննարկումների:

Դրանք հատկապես ակտուալացան մեր հրապարակած այն տեղեկատվությունից հետո, որ Լևոն Հայրապետյանը, ով Գանձասարի պատի երեսպատման հովանավորն էր, այդ իրողության հանրային դժգոհությունից վիրավորված որոշել է ընդհանրապես դադարեցնել իր բարեգործական գործունեությունն Արցախում: Իսկ Արցախում Լևոն Հայրապետյանն իսկապես լայն բարեգործական ծրագրեր էր իրականացնում, իսկապես անհրաժեշտ բարերարություն անում:

Բայց ակնհայտ դարձավ, որ հայաստանյան պետականությունների կյանքում որոշակի և զգալի տեղ գրավող այդ երևույթը կարծես թե ունի, այսպես ասած, հասարակական համաչափության կամ այլ կերպ ասած` «շողուլի» բերելու անհրաժեշտություն: Ակնհայտ է, որ հասունացել է բարեգործներ-հասարակություն, եթե մի փոքր կոպիտ բնորոշենք` բարեգործության սուբյեկտ և օբյեկտ փոխհարաբերության հստակեցման անհրաժեշտություն, այլապես արդեն նկատելի են դառնում անգամ կյանքի այդ բնագավառի կամ ոլորտի տապալումները, ցնցումները, ճաքերը:

Եվ առկա իրավիճակը դրա վառ վկայությունն է, ինչն էլ հուշում և նույնիսկ պարտադրում է բարեգործ-հասարակություն փոխհարաբերության կանոնակարգում: Ինչպե՞ս դա կլինի` թերևս քննարկելու խնդիր է: Դա գուցե պետք է լինի պարզապես բարոյական հանրայնորեն ընդունելի նորմերի մշակման միջոցով, երբ արժեքներ են ձևավորվում, որոնք խախտելը արդեն դառնում է անպարկեշտություն: Դա գուցե պետք է լինի ընդհանրապես նորմատիվային փաստաթղթային կարգավորման ենթարկվելու միջոցով, երբ ուղղակի գրված կանոններ են սահմանվում, քանի որ չգրված կանոնների առումով Հայաստանում առկա արատավոր իրավիճակը դժվար է փոխել հակառակ երեսի վրա:

Բայց որ այդ կարգավորումը, կանոնակարգումը ինչ-որ ձևով պետք է լինի, որ դա պետք է քննարկել և պետք է արագ հանգել եզրակացության և լուծումների, թերևս աներկբա է: Այլապես բարեգործությունը` որպես երևույթ, արդեն սկսել է քաղաքացիներին նյութ տալ, դրա փոխարեն վերցնելով արժանապատվությունը, վերցնելով իրավունքը, աղճատել, դեգրադացնել թե՛ բարեգործություն երևույթն ինքնին, թե՛ բարեգործություն անող անձանց, թե՛ նաև այն մարդկանց, որոնք այդ բարեգործության հասցեատերերն են:

Անկախության քսան տարիների ընթացքում մենք հասցրել ենք միտումնավոր, դիտավորյալ կամ թյուրիմացաբար խեղաթյուրել շատ արժեքներ, գոնե այժմ դիտավորյալ կամ թյուրիմացաբար չխեղաթյուրենք այս մեկը, որը կարծես թե արդեն իսկ հասել է անդառնալի մի շեմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում