ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը առևտրային բանակցություններում հասել են ճեղքման: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ երկրների միջև գործարքի առաջին մասը շատ շուտով կավարտվի:
«Մենք ձեռնարկել ենք ամենակոշտ միջոցները ընդդեմ Չինաստանի և որպես արդյունք՝ առևտրային համաձայնության հարցում հասել ենք ճեղքման: Փաստաթուղթը շատ շուտով կստորագրվի»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Պեկինն արդեն գնել է միլիարդավոր դոլարների ամերիկյան գյուղատնտեսական մթերք:
Նա նաև հաղորդել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: