Բրազիլիայի հավաքականի նախկին եզրային պաշտպան Ռոբերտո Կարլոսը, ով այժմ հանդիսանում է թուրքական «Սիվասփոր»-ի գլխավոր մարզիչը, ապագայում տեսնում է իրեն գերմանական թիմերից որևէ մեկի ղեկին:
«Ես իրոք զարմացած եմ պրոֆեսիոնալիզմի մակարդակից, որը գերիշխում է Բունդեսլիգայում: Դա լիովին առանձնահատուկ առաջնություն է, որտեղ կարելի է իրական հաճույք ստանալ ֆուտբոլից` բոլոր մակարդակներում տիրող մրցակցային միջավայրից: Ես հիանում եմ Գերմանիայի Բունդեսլիգայով և երազում եմ դառնալ առաջին բրազիլացին, ով կգլխավորի Բունդեսլիգայի ակումբներից մեկը»,- Կարլոսի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ, մինչ Թուրքիայում աշխատելը, բրազիլացին եղել է Մախաչկալայի «Անժի»-ի համակարգում` որպես մարզական տնօրեն:









































