Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Քվեբեկ նահանգի երկու բնակիչների վարչապետ Ջասթին Թրյուդոյի և երկրի մուսուլմանական համայնքի հասցեին սպառնալիքներ տարածելու համար: Այս մասին հաղորդել է СTV հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդիկ, մասնավորապես, սոցցանցերում տարածել են Թրյուդոյին և մուսուլմաններին սպանելու կոչեր: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածներին կասկածում են կանադական Storm Alliance ուլտրաաջ կազմակերպության հետ կապերի մեջ: Մոտակա ժամանակներս տղամարդիկ կկանգնեն դատարանի առաջ, սակայն դատավարության ստույգ ժամկետը չի բարձրաձայնվում: