Գերմանիայի իրավապահ մարմինները, հավանաբար Սուրբ ծննդյան տոնավաճառում, կանխել են ահաբեկչությունը Բեռլինի կենտրոնում՝ Բրայտշայդպլաց հրապարակում: Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով ուժային կառույցներում աղբյուրներին:
Ոստիկանները շուկայում նկատել են երկու կասկածելի տղամարդու: Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նրանք սիրիացիներ են, նրանցից մեկն ուներ հաստատող տվյալներ ԴԱԻՇ-ի հետ, իսկ մյուսի նկատմամբ ԱՄՆ-ը տրամադրել է միջազգային ձերբակալման օրդեր՝ պայթուցիկ նյութերի ապօրինի օգտագործման համար:
Կասկածյալները ձերբակալվել են: Հայտնաբերվել է նաև կասկածելի առարկա, որը կարող էին թողած լինել տղամարդիկ: Ենթադրվում է, որ դա կարող է լինել ինքնաշեն պայթուցիկ սարք:
Հատուկ գործողությանը մասնակցել են ավելի քան 350 ուժայիններ: