Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը Ռուսաստանի ամենամեծ հաջողությունը կլինի, բայց դա ինքնասպանության պես մի բան է

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին հայտնի իրադարձություններից հետո ծայրաստիճան լարվածության վիճակի մեջ են։ Խոսքն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցներ նախատեսող երկկուսակցական օրինագծին, որը նախորդ շաբաթ հաստատվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և ուղարկվել Սենատի ընդհանուր դիտարկմանը։

Ամերիկյան Կոնգրեսի այս միջոցառումներին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հանդես գալով թուրքական հեռուստատեսությամբ, սպառնացել է փակել իր երկրի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանները՝ Ինջիրլիքի ավիաբազան, որտեղ ամերիկյան զորքերն ունեն միջուկային մարտագլխիկներ, և Քյուրեջիքի ռադիոտեղորոշիչ կայանը։

«Եթե հարկ լինի՝ Ինջիրլիքն էլ կփակենք, Քյուրեջիքն էլ: Ամեն ինչ կախված է փոխադարձ վերաբերմունքից: Եթե մեզ պատժամիջոցներով են սպառնում, ապա մենք էլ պատասխան քայլեր կձեռնարկենք: Երկուստեք կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն այնպիսի քայլեր չանի, որոնք անդառնալի հետևանքներ կթողնեն երկկողմ հարաբերությունների վրա», – թուրքական ATV և A-Haber հեռուստաալիքների համատեղ ուղիղ եթերում ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ ամերիկյան կողմի գործողություններն, իր կարծիքով, չեն համապատասխանում իրենց դաշնակցային հարաբերությունների ոգուն։

Թուրքիայի նախագահը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին վերջ դնել երկու երկրների փոխհարաբերությունների բնույթի հետ կապ չունեցող հարցերը «ներքաղաքական բանավեճերի առարկա դարձնելուն»:

Թուրքիայի և Միացյալ Նահանգների փոխհարաբերությունների վատթարացումն, իհարկե, նոր չէ սկսել. այս վիճակին աշխարհը հետևում է առնվազն 3-4 տարի։ Իհարկե, դրա պատճառների մասին էլ ենք շատ խոսել՝ նշելով սիրիական հակամարտության ու տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության գործոնը, Թուրքիայի ներքին վերափոխումների ու Էրդողանի անկանխատեսելիության, ծայրահեղ հավկնոտության հանգամանքը, այս հողի վրա Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության մերձեցումը, ինչը, բնականաբար, առաջացնում է Անկարայի արևմտյան դաշնակիցների զայրույթը։ Սակայն չնայած այս ամենին՝ փորձագետներն ու մասնավորապես Թուրքիայի մասնագետները, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին, որպես կանոն ասում էին, որ պետք չէ շատ ուշադրություն դարձնել Էրդողանի ասածներին, և այն, ինչ մենք տեսնում ենք, մակերեսային երևույթ է, որը չի կարող սասանել երկու երկրների դաշնակցության ռազմավարական հիմքերն ու առհասարակ Թուրքիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին։ Բայց վերջին զարգացումներն իսկապես լուրջ մտորումների տեղիք են տալիս այն իմաստով, որ գուցե իսկապես այս իրադարձություններն ավելի խորքային փոփոխությունների դրսևորումնե՞րն են, որ տեղի են ունենում Թուրքիայի հանդեպ ամերիկյան քաղաքական վերնախավի մոտեցումներում, թուրք-ամերիկյան հարաբերություններում և առհասարակ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ու ընդհանուր տարածաշրջանում։ Այլ խոսքերով՝ եթե այս ամենը հանգեցնի Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների խզմանը և/կամ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն՝ դա կարող է լուրջ ազդեցություն թողնել ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության միջավայրի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան, որքանո՞վ են լուրջ այս հակասությունները թուրք-ամերիկյան հարաբերություններում: Նախկինում՝ տասնամյակներ շարունակ, հայ լոբբիստները, Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող ակտիվ կոնգրեսականները չէին կարողանում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը ո՛չ Ներկայացուցիչների պալատում և ո՛չ էլ առավել ևս Սենատում: Բայց վերջին երկու ամսվա ընթացքում իրար ետևից երկու բանաձև ընդունվեց Կոնգրեսում: Բացի այդ, Թուրքիային սպառնում է պատժամիջոցների փաթեթ, որն արդեն հաստատվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Գուցե իսկապես սկզբունքորեն ինչ-որ բա՞ն է փոխվել երկու երկրների հարաբերություններում:

– Այո, տարածաշրջանում ուժերի վերադասավորություն է տեղի ունենում, որի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերությունները հասել են բավական լարված մակարդակի: Որքանո՞վ կխորանա այդ լարվածությունը՝ հասնելով մինչև ռազմակայանները հանելուն: Ասեմ հետևյալը՝ Թուրքիան առաջարկում է հանել Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաները: Բայց չմոռանանք, որ դրանք ոչ միայն ամերիկյան ռազմաբազաներ են, այլև ՆԱՏՕ-ի բազաներն են: Ի՞նչ է դա նշանակում. հեռացնել ՆԱՏՕ-ին իր տարածքի՞ց: Նման ձևով վերաբերվելը նշանակում է ուղղակի դուրս գալ ՆԱՏՕ-ից: Իսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը Թուրքիայի համար անվտանգության բավական լուրջ բաց է նշանակում:

Հիշենք, որ երբ սիրիական թնջուկը սկսվեց, Թուրքիան շատ արագ կոչ արեց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին օգնել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերով, և  Գերմանիան, Նիդերլանդները շատ արագ իրենց «Փեթրիոթ» համակարգերի մարտկոցները տեղափոխեցին թուրք-սիրիական սահմանին: Դրանից հետո Թուրքիան հասկացավ, որ ինքն ունի ՀՕՊ համակարգերի լուրջ խնդիր: Հետևաբար, այս պահին և այս իրավիճակում ՆԱՏՕ-ից անմիջապես դուրս գալը և հույսը Ռուսաստանի հետ փխրուն, կիսաբարեկամական հարաբերությունների վրա դնելը կարող է սպառնալիքի տակ դնել Թուրքիայի անվտանգությունը: Թուրքիայի համար դա ինքնասպանության պես մի բան է: Թուրքիայի հարևանները, օրինակ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Հունաստանը ունեն բավական հաջող հարձակողական զինատեսակներ, և այս երկրներից որևէ մեկի հետ ռազմական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան ուղղակի չի կարող պաշտպանել իր օդային տարածքը, և անվտանգության լուրջ խնդիրներ կստեղծվեն իր համար:

Չմոռանանք, որ Ռուսաստանն էլ Թուրքիայի դարավոր, առնվազն 200 տարվա թշնամին է և մշտապես նպատակ է ունեցել տաք ջրեր իջնելու: Եվ սա կլինի Ռուսաստանի ամենամեծ հաջողությունը, եթե Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից՝ մնալով տարածաշրջանում միայնակ: Եվ նա ստիպված կլինի տեղիք տալ ռուսական քմահաճույքներին, եթե որոշի կապել իր անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հետ:

– Մշտապես համարվել է, որ նման գործելաոճը Թուրքիայի դիվանագիտական մարտավարությունն է, որով նա փորձել է մանևրել, հավասարակշռություն պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

– Այո, և ես կարծում եմ, որ Թուրքիան  լրջորեն չի պատրաստվում դուրս գալ ՆԱՏՕ-ից, քանի որ իր անվտանգության միակ երաշխավորն այս պահին ՆԱՏՕ-ն է, Ռուսաստանը չէ: Գուցե հետագայում հարաբերություններն այն աստիճանի լարվեն ՆԱՏՕ-ի հետ, որ Ռուսաստանի հետ փորձի դաշինք կազմել, բայց ամեն դեպքում դա շատ բարդ ընտրություն է Թուրքիայի համար:

– Վերջերս մեր քաղաքական բառապաշարում մի այսպիսի արտահայտություն է շատ մոդայիկ դարձել՝ «կարմիր գծեր»: Ձեզ մոտ տպավորություն չկա՞, որ Էրդողանն արդեն անցնում է այդ «կարմիր գծերը»:

– Մոտենում է արդեն դրան: «Կարմիր գծերը» կանցնի այն ժամանակ, երբ դուրս գա ՆԱՏՕ-ից: Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածությունը քաղաքական մակարդակում հասնում է «կարմիր գծերին», բայց «կարմիր գծերը» կանցնի, եթե լիակատար խզվեն հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումը նշանակում է հարաբերությունների խզում նաև ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի եվրոպական մասի բոլոր առանցքային, կարևոր երկրները (Գերմանիա, Ֆրանսիա և այլն) Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ունեն:

– Իսկ Էրդողանի անձի հանգամանքը, նրա անկանխատեսելիությունը որքանո՞վ կարող է ազդել այս պրոցեսների վրա: Նման որոշումների կայացումը որքանո՞վ է կախված նրա անձի գործոնից, նրա հայացքներից, հավակնություններից, անկանխատեսելիությունից:

– Այո, այս պահին իրոք այդպես է՝ Էրդողանն է որոշում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, սակայն երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերում, ամեն դեպքում, Էրդողանը լսում է իր խորհրդատուներին: Դրանով են պայմանավորված Էրդողանի հախուռն, անմիջական հայտարարությունները և դրանից հետո արդեն Էրդողանի և արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից փոքր-ինչ մեղմացված ձևակերպումները: Ամեն դեպքում, սա կարևոր գործոն է, և նման փորձ այս երկիրն ունի. Թուրքիան նման գործելաոճի, հախուռն և չմտածված գործողությունների հետևանքով 100 տարի առաջ կորցրեց Օսմանյան կայսրությունը: Երիտթուրքերը հենց այս տարբերակով, Էրդողանի պես գործելու պատճառով կորցրեցին Օսմանյան կայսրությունը և ստացան համեմատաբար շատ փոքր տարածք: Կարծում եմ՝ Էրդողանը, որը ոգևորված է Օսմանյան կայսրության վերաստեղծման, նեո-օսմանական գաղափարներով, ուշադրություն կդարձնի այդ ժամանակաշրջանում երիտթուրքերի թույլ տված այն սխալների վրա, որոնք ճակատագրական եղան Օսմանյան կայսրության համար:

– Այս իրադարձությունները, ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը և հնարավոր այն հեռանկարը, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, մեզ համար դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական: ՆԱՏՕ-ից դուրս գալու դեպքում Թուրքիան ավելի անկանխատեսելի ու անկառավարելի չի՞ դառնա:

– Կախված է այն հանգամանքից, թե ո՞ր տեսանկյունից ենք նայում: Եթե պատկերացնենք, որ Թուրքիայի թիկունքում այլևս չի լինելու ՆԱՏՕ-ն, և Թուրքիայի դեմ լինելու է Ռուսաստանը, – չմոռանանք, որ մեր տարածաշրջանը դեռևս մնում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, – ապա մի փոքր կասկածելի է, որ Թուրքիան, առանց իր թիկունքում ինչ-որ ուժ, հենարան ունենալու, փորձի ռազմական ինչ-ինչ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, քանի որ նա շատ լավ գիտի, որ մտնում է ռուսական գոտի: Եթե Թուրքիան ՆԱՏՕ-ից հրաժարվում է և թեքվում է դեպի Ռուսաստան, ապա տրամաբանական չէ, որ դրանից հետո փորձի մտնել ռուսական ազդեցության գոտի և ռազմական ինչ-ինչ ոտնձգություններ իրականացնել:

– Առավել ևս, գնալով խորացնում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները:

– Այո, այո: Եվ երբ խոսում ենք S-400-ների հարցի մասին, չպետք է մոռանանք, որ դրանք նորագույն տեխնոլոգիաներ են, և Ռուսաստանը կարող է ամեն պահի արգելափակել դրանք: Ռուսաստանը միամիտ չէ, կարող է ցանկացած պահի արգելափակել, խափանել էլեկտրոնային համակարգերը: Եվ Թուրքիան դրա մասին, իհարկե, գիտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում