Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Ալլա Ալեքսանյանը՝ իր վարած Nissan մակնիշի 67 AL 333 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ալեքսանյանն անհատ ձեռներեց է: