Ամերիկյան Google կոնցեռնը Ֆրանսիայում տուգանվել է 150 միլիոն եվրոյով: Ֆրանսիայում մրցակցության հարցերով կարգավորիչը եզրակացրել է, որ Google-ը չարաշահել է գերիշխող դիրքը որոնման գովազդի մեջ: Այս մասին ասված է գերատեսչության կայքում ուրբաթ՝ դեկտեմբերի 20-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
«Google-ը չարաշահել է գերիշխող դիրքը, որը զբաղեցնում է որոնման գովազդի շուկայում՝ իր գովազդային Google Ads հարթակի համար ընդունելով անթափանց և դժվարընկալելի կանոններ և դրանք կիրառելով անարդար և կամայական ձևով», – ասվում է փաստաթղթում:
Google-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել է ֆրանսիական Gibmedia ընկերության խնդրանքով, որը ղեկավարում է տարբեր կայքեր: Նրա օգտահաշիվը Google Ads-ում արգելափակվել է 2015 թ.։ Google-ը հայտարարել է տուգանքի վերաբերյալ որոշումը բողոքարկելու մտադրության մասին և իր հերթին մեղադրանքներ է առաջադրել Gibmedia-ին: