Մոսկվայից Գոա թռչող ռուսական AZUR Air ավիաընկերության Boeing-757 ինքնաթիռը դեկտեմբերի 21-ին վայրէջք է կատարել Բաքվում՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Բաքվի օդանավակայանի մամլո ծառայության հաղորդագրությանը։
Մամլո ծառայությունից նշել են, որ Բաքվի օդանավակայանում գտնվելու ընթացքում չվերթի բոլոր ուղևորները կապահովվեն տաք սնունդով և ըմպելիքներով։
Այնտեղ հավելել են, որ AZUR Air ավիաընկերությունը ուղևորների հետևից այլ ինքնաթիռ կուղարկի։