Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Փաշինյանի ուշագրավ ակնարկը․ Վանեցյանին փոխարինելու է նոր «Վանեցյանը»

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ակտիվացան կարծիքները, որ կարևորագույն այս կառույցը չի ադապտացվել հետհեղափոխական իրողություններին ու նույնիսկ թվում էր՝ իշխանությունը գնալու է արմատական լուծման՝ օրենսդրորեն կարգավորելով, որ ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներ դառնան համակարգից դուրս մարդիկ։ Համենայն դեպս, «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրենսդրական նախագիծը առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունվեց՝ ավելի ուշ մերժվելով խորհրդարանական մեծամասնության կողմից։ Մյուս կողմից՝ հայաստանյան հասարակական 6 կազմակերպություններ օրերս արձագանքեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցին ուղղված Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Հանրային լրագրության ակումբ և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ վերջինս հանձնարարի ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել նախորդ տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած խոշոր իրադարձությունների ուսումնասիրությամբ։ Ակնհայտ է, որ այս հայտարարության հիմնական թիրախը դարձյալ ԱԱԾ-ն է։

Երբ կառավարության վերջին նիստերից մեկում Փաշինյանը խոսեց պետական կառավարման համակարգի անարդյունավետության մասին՝ նշելով, թե այն հակադրվում է հեղափոխության օրակարգին, թվում էր՝ երկրում պետք է տրվի ինստիտուցիոնալ լայն բարեփոխումների մեկնարկը, որի առանցքային դրվագներից մեկն, անշուշտ, պետք է վերաբերի իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին։

Սակայն ԱԱԾ աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ վարչապետի արտասանած ելույթը, մեղմ ասած, հակադրության մեջ էր մտնում ընդհանրուր թրենդի, անգամ՝ Փաշինյանի վերջին մի քանի հրապարակային ելույթների հետ։ «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ես՝ որպես վարչապետ, որքանով եմ վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է նաև այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում: Նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն՝ իր գործունեության հասկանալի նրբություններով, առնվազն գործունեության այն հատվածում, որի մասին ես կարող եմ խոսել, երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում։ Եվ ես նաև այդ պատճառով, նաև այսօր որպես ՀՀ վարչապետ վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի ելույթը, մեղմ ասած, հարցեր է ծնում։

Օրինակ՝ անցած քսան տարիներին ԱԱԾ-ն ինչպե՞ս չի անցել «կարմիր գծերը», երբ եղել է ռեպրեսիվ մեքենայի առանցքային շարժիչներից մեկը, ինչի մասին, ի դեպ, հենց այս օրերին բարձրաձայնում է ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը․ արձանագրում է Փաշինյանը՝ դարձյալ ծնելով հարցեր։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ պաշտոնանկ արվեց Արթուր Վանեցյանը, երբ Փաշինյանն, ըստ էության, չի դժգոհում ԱԱԾ գործունեությունից, կամ՝ իսկապե՞ս վարչապետը համարում է, որ այս ինստիտուտը ռեֆորմի անհրաժեշտություն չունի։ Այնպիսի տպավորություն է, որ անցած մեկ-երկու ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համարժեք հենման կետ գտնել ու դարձյալ ապավինում է ԱԱԾ աջակցությանը։ Այս համատեքստում պատկերն այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև ԱԱԾ այսօրվա համակարգը հազիվ թե կարողանա ծնել ավելի լավ որակ, այլ խոսքով՝ մեծ է ռիսկը, որ Վանեցյանին փոխարինելու է նոր «Վանեցյանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում