Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր` Փաստինֆո