Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Քոչարյանի աջակիցը հիմնավորեց նրա կալանքը․ մի սկանդալի հետքերով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը՝ խափանման միջոցի փոփոխության հարցով:

Ուշագրավ է, որ դատական այսօրվա նիստին նախորդել էին իրադարձություններ, որոնք ավելի համոզիչ են դարձնում երկրորդ նախագահի կալանքը՝ վկայելով, որ նրա թիմը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, որի բնույթը, անշուշտ, ավելի ընդգծված կդառնա, եթե Քոչարյանը հայտնվի ազատության մեջ։

Նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող` Ռոբերտ Քոչարյանի ազատության նորաստեղծ հանձնախումբը երեկ հայտարարություն է տարածել, թե Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ կոչ են անում կալանավորված Քոչարյանին ազատ արձակել։ Հայտարարության տակ կային մի շարք հայտնի մարդկանց անուններ, որոնցից շատերը, սակայն, ԶԼՄ-ների հարցերին խուսափում են պատասխանել, իսկ ոմանք նույնիսկ հրաժարվում են, թե ստորագրել են նման տեքստի տակ։ Այս փաստն ինքնին վկայում է այն մասին, որ Քոչարյանի թիմի կողմից հայտարարության հեղինակների նկատմամբ որոշակի ճնշումներ են գործադրվել, հակառակ պարագայում՝ մի քանի ժամվա ընթացքում մտքափոխվողներ կամ «անտեղյակներ» չէին լինի։ Կարճ ասած՝ Քոչարյանի ու նրա թիմի ձեռագիրը մնում է անփոփոխ․ մարդիկ հավաքագրվում են ճնշումների կամ փողի միջոցով։ Եթե Ռոբերտ Քոչարյանն իրապես համարեր, որ անմեղ է՝ աջակցության նման շոուների անհրաժեշտությունը չէր ունենա ու կապավիներ հասարակական աջակցությանը։

Սակայն երեկ երեկոյան գործ ունեցանք ավելի սկանդալային բացահայտման հետ, այս դեպքում՝ իրավմամբ քրեական հետագծով։

Երեկ երեկոյան ոստիկանությունն աղմկահարույց տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։ Ըստ ոստիկանության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու փորձում են նրանց կաշառել, որպեսզի հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին։ Քոչարյանի աջակիցը, ոստիկանության տարածած տեղեկության համաձայն, պատրաստակամություն է հայտնել վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն, և խոստացել է իշխանափոխությունից հետո էլ բարձր պաշտոն։ Քոչարյանի գրասենյակը շտապեց ոստիկանության տարածած տեսանյութը վատ բեմականացում անվանել։ «Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է ոստիկանությունը այդ վատ պատրաստած նյութը, որտեղից շատ քիչ բան է պարզ դառնում, տարածել, ուրեմն, Վերաքննիչ դատարանի նիստից ընդամենը մի քանի ժամ առաջ», – ասել է գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Ուշադրություն արժանացնենք այն դրվագի վրա, որ բովանդակային հերքում չի հնչում, ուղղակի մատնանշվում է ոստիկանության բացահայտման ու դատավարության կապը, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանն «Ազատությանն» այսօր տված հարցազրույցում ընդունել է՝ երեկ ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն էր զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ:

Նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի կալանքն ավելի քան հիմնավորված է։ Ավելին՝ եթե երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, ապա դա ազդակ կլինի նրա կողմնակիցներին, որպեսզի բազմապատկեն գործով տուժողներին ահաբեկելու կամ «գնումների» միջոցով մարդկանց «հավաքագրելու» գործընթացը։ Նույնիսկ այսօր դատական գործընթացի բնականոնությունը խաթարված է, իսկ Քոչարյանի ազատության պարագայում Մարտի 1-ի գործը հայտնվելու է փակուղում։ Դա վերջին օրերին «ապացուցեցին» հենց Քոչարյանի աջակիցները՝ ֆեյք ստորագրահավաքով ու մարդկանց «հավաքագրելու» զարտուղի ճանապարհներով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում