Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Copy-paste-ի դեպքեր արձանագրեցին, իսկ ռեկտորի ժ/պ-ն շարունակում է աշխատել

Երկու տասնամյակից ավելի տևած վախի, ահաբեկումների մթնոլորտից թոթափված Հայաստանում այսօր մարդիկ չեն վախենում բարձրաձայնել տարբեր ոլորտներում տիրող չարաշահումների, յուրացումների, թերացումների մասին։ Այդ բացահայտումները, որքան էլ երբեմն ցնցող, աղմկահարույց են լինում, որքան էլ ցավագին են ընդունվում հասարակության կողմից, այնուամենայնիվ, վկայում են հասարակության առողջացման միտումների մասին։

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են պատրաստվում անել գրագողության մասին բարձրաձայնվող ատենախոսությունների հեղինակների հետ, ի՞նչ քայլեր են անելու, որպեսզի ապագայում հնարավորինս բացառվեն դրանք։ Եվ մենք էլ հետագայում ընդօրինակենք եվրոպական այն երկրներին, որտեղ նույնիսկ 80-ականներին կատարված գրագողության փաստեր են հայտնաբերում, և պաշտոնյային հեռացնում աշխատանքից։

«Մենք մեր իրավասությունների շրջանակներում չունենք նման լիազորություններ, դրանցով պետք է զբաղվեն այն հիմնարկները, որտեղ աշխատում են գրագողությամբ զբաղվող անձինք։ Բոլոր հիմնարկներն ունեն գիտական խորհուրդներ, և գիտխորհրդում կամ ամբիոնում ցանկացած հոդված տպագրելու պարագայում այն պետք է անցնի սեմինարով։ Եթե գիտխորհուրդը սեմինարի ժամանակ պարզի, որ այնտեղ կա գրագողություն, նա չպետք է թույլ տա հոդվածը հրապարակել։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ դա այն ամսագրերի խնդիրն է, որտեղ տպագրում են տվյալ հոդվածները։ Այդ ամսագրերը նույնպես ունեն խմբագիրների կազմ, և նրանք հոդվածը տպագրության ընդունելուց առաջ պետք է այն նայեն, ծանոթանան»,- ասաց Սամվել Հարությունյանը։ Նա կարծում է, որ ատենախոսությունների գրագողությամբ զբաղվելը չպետք է մտնի նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի լիազորությունների մեջ, չնայած ԲՈՀ-ը զբաղվում է դրանով հատկապես հետպաշտպանական շրջանում։

«Ընդհանրապես դա պետք է հուզի առաջին հերթին այն հիմնարկներին, որտեղ աշխատում են այդ մարդիկ։ Եվ տվյալ հիմնարկներում, որտեղ տեղի են ունեցել գրագողության դեպքեր, պետք է կիրառեն համապատասխան սանկցիաներ։ Այսինքն՝ մենք մոռանում ենք, որ առաջին պատասխանատուն գիտական հիմնարկն է, և որոշում ենք, որ դրանով պետք է զբաղվի ԲՈՀ-ը կամ ԿԳՄՍՆ-ն։ Նախարարությունը դա կառավարչական հիմնարկ է, իսկ գրագողություն բացահայտելը, թույլ չտալը գիտական հիմնարկների խնդիրն է»,- ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը։

Ամիսներ շարունակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները, «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամներն ահազանգում են, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են copy-paste-ի դեպքեր։ Ինքը՝ Դիանա Գալոյանը, արձագանքելով այդ հրապարակումներին, հայտարարեց․ «Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով»:

Փորձեցինք տեղեկանալ՝ ստեղծվե՞լ է նման հանձնաժողով, թե՞ ոչ։ ՀՊՏՀ-ից արձագանքեցին, որ տեղյակ չեն, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ասացին, որ ստեղծվել է հանձնաժողով, պատասխան կտրվի երկշաբաթյա ժամկետում։ Իսկ ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն ակտիվ գործունեություն է ծավալում, տարբեր միջոցառումներ կազմակերպում բուհում, դրանք հանրայնացնում սոցիալական ցանցերում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում