Անցյնող տարում ընթացքում հեռախոսային և առցանց խարդախությունները դարձել են կիբերհանցագործների ամենատարածված սխեմաները՝ հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հակավիրուսային մասնագետներին:
Ամենից հաճախ օգտագործվում են հեռախոսային խարդախություններ. մարդուն իբր զանգում է վարկային կազմակերպության աշխատակիցը, հայտնում է, որ կասկածելի գործարք է իրականացվում, և խնդրում է հաստատել առցանց բանկ մուտք գործելու գաղտնաբառը կամ բանկային քարտի տվյալները։
Նման խարդախ սխեման հայտնի է վաղուց, բայց այս տարի նոր ալիք բարձրացավ: Փորձագետները կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ չարագործների մոտ հայտնվել են օգտատերերի մասին մեծ թվով տվյալներ:
Մեկ այլ միտում է առցանց խարդախությունների ծավալի ավելի քան 13 անգամ մեծացումը: Օգտատերերին առաջարկվում է մասնակցել կայքում տեղակայված հարցմանը կամ ակցիային՝ մեծ դրամական պարգև ստանալու համար, բայց մինչ այդ նա պետք է վճարի մոտ 200 ռուբլի միջնորդավճար: Արդյունքում ոչ մի շահում էլ չկա, և մարդը կորցնում է իր գումարը: