Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

ԿԳՄՍ նախարարությունը հուշարձանների պահպանության հետ կապված իրազեկման արշավ է սկսել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հնագիտության մասին օրենքի նախագծի մշակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը բացառիկ հարուստ է այս առումով և մեծ ծրագրեր ունեն հնագիտության ոլորտի հետ կապված:

«Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա՝ հենց Ագարակ գյուղից սկսած մինչև Դաշտադեմ ունենք պեղված բնակավայրեր, որոնց հետ կապված պետք է ծրագրեր իրականացնենք: Մենք նպատակ ունենք ստեղծել «Archeopark» : Հայաստանում դեռևս նման բան չկա, սակայն ունենք համաշխարհային մոդելը և հիմա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ մշակում ենք «Archeopark» ստեղծելու գաղափարը: Այն մեծ, թանկարժեք ծրագիր է»,- ասաց Նարինե Խաչատուրյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ մեծ խնդիր ունենք մարդկանց իրազեկվածության հետ կապված, շատերի մոտ բացակայում է տարրական իմացությունը, թե ինչպես պետք է վարվել հուշարձանների հետ: Այդ իսկ պատճառով նախարարությունը սկսել է իրազեկման արշավներ իրականացնել: Արդեն աշխատանքային խմբեր են եղել Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում: Հանդիպում է եղել համայնքապետերի հետ, ներկայացվել է, թե որոնք են հուշարձանները, դրանց պահպանման գոտիները, թե ինչ պատասխանատվություն կկրեն եթե հուշարձանը աղճատվում է:

«Ես վստահ եմ, որ շատ դեպքերում մարդիկ չիմացությունից ելնելով են ինչ-որ գործողություններ կատարում: Շատերը չգիտեն, որ պատմական հուշարձանների տարածքում չի կարելի հուղարկավորություն կազմակերպել: Բայց հիմա գնացեք և տեսեք, որ որոշ հուշարձանների տարածքում կամ հուշարձան-գերեզմանատներում նոր թաղումներ կան: Մյուս կողմից էլ համայնքները նշում են, որ տարածք չունեն նոր գերեզմանոցների համար»,-ասաց Նարինե Խաչատուրյանն՝ ընդգծելով, որ մեկ այլ խնդիր է հուշարձանների հարևանությամբ տարածքների սեփականշնորհումը: Նա վստահեցրեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցում սերտորեն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Հարցերն իրենց օրակարգում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում