Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Կրակոց Պուտինի՞ց, թե՞ Պուտինի ուղղությամբ. հարված հենարանին

Հայաստանի ներքին իրադարձությունների դինամիկան հաճախ է հանրային ուշադրությունից դուրս թողնում զարգացումներ, որոնք, սակայն, էական նշանակություն կարող են ունենալ նաև Հայաստանի համար, թեև թվում է, թե կատարվում են մեզանից հեռու և քիչ առնչություն ունեն մեզ հետ:

Օրինակ՝ նախօրեին հարձակում ու կրակոցներ են եղել Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության շենքի, այսպես ասած՝ հռչակավոր Լյուբլյանկայի մոտ: 38-ամյա մի ռուսաստանցի, որի անձը պարզված է, կրակ է բացել, սպանել ԱԴԾ մի աշխատակցի, մի քանիսին վիրավորել:

Կրակողը չեզոքացվել է, սպանվել, ու դա էլ, ի դեպ, շատ հետաքրքիր հանգամանք է: Արդյոք հնարավոր չէ՞ր նրան չեզոքացնել այնպես, որ կյանքը պահպանվեր՝ հետագա քննությամբ առավել հանգամանալից պարզելու համար, թե ինչն է նրան դրդել այդ քայլին, նա ահաբեկչությո՞ւն է իրականացրել, թե՞ անադեկվատ, զգայական ինչ-որ գործողություն, կամ առաջնորդվել է այլ մոտիվներով: Իսկ դա շատ կարևոր է, որովհետև դեպքը տեղի է ունեցել խիստ նշանային օր՝ Անվտանգության աշխատակցի օրը, որի առիթով, ի դեպ, գրեթե նույն ժամին անվտանգության մասին Կրեմլում ելույթ էր ունենում ՌԴ նախագահը: Իսկ կարծիքներն այստեղ բախվում են:

Փորձագետների, հանրության մի մասը կարծում է, որ Պուտինի ելույթի ժամին Լյուբլյանկայի վրա հարձակումն ու անվտանգության աշխատակցի սպանությունը կոշտ մեսիջ է հենց Պուտինին՝ անվտանգության խոցելիության առումով: Իսկ անվտանգությունը, պաշտպանվածությունը, ինչպես հայտնի է, դարձել է, այսպես ասած, նրա միակ «առաջարկը» հանրությանը, նրա իշխանության միակ «գաղափարական հենքը»: Այսինքն՝ ստացվում է, որ կոշտ մեսիջ ու հարված է հասցվել Պուտինի իշխանության հենքին: Մեկ այլ մաս համարում է, որ տեղի ունեցածը կարող է լինել սադրանք, որը կազմակերպվել է Ռուսաստանում անվտանգության, այսպես ասած, լրացուցիչ ձգումներ կատարելու իշխանության մտադրությունը հիմնավորելու, հանրային համապատասխան տրամադրություն ձևավորելու համար, ինչը կարևոր է դիտվում Ռուսաստանի համար սպասվող առաջիկա բարդ ժամանակներում՝ հատկապես այդ հսկա երկրում իշխանության խնդրի դիլեմայի առկայության պայմաններում: Թե հատկապես ինչ տարբերակի հետ գործ ունենք՝ միարժեք ասելն ինչ խոսք անհնար է, և գուցե որոշակի հավելյալ ենթադրության կամ եզրակացության առիթ առաջանա հետագա զարգացումների համատեքստում:

Սակայն անկասկած է, որ ընտրված է նշանային թիրախ, ինչը վկայում է բավականին խորքային հեռանկար կամ թիրախավորում ունեցող գործողության մասին: Թե հատկապես որ ուղղությունից է այն գալիս կամ ուր է գնում՝ կտեսնենք, սակայն ակնառու է, որ կատարվածը որոշակի իմաստով խոսում է հետխորհրդային տարածքում տեղի ունեցող անվտանգային ճարտարապետության լուրջ վերափոխումների մասին, ինչը բնականաբար իր ազդեցությունն ու առնչությունն ունի նաև Հայաստանի ուղղությամբ:

Ի դեպ, մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ նշանային կրակոցները Ռուսաստանում հնչում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ու ԵՏՄ վեհաժողովների շեմին, որոնց մասնակցելու է մեկնել նաև Հայաստանի վարչապետը, որը նախօրեին անվտանգային թեմայով ելույթ էր ունենում Հայաստանի ԱԱԾ-ում, հայտնում իր վստահությունն ու աջակցությունն այդ կառույցին և խոսում Հայաստանի համար անվտանգային մարտահրավերների բարդ շրջանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում