Թուրքիայի պետական կառույցներում, ինչպես նաև զինված ուժերում, իրավապահ մարմինները շարունակում են գյուլենականների «որսը»: Ձերբակալվածների թվում են Շանլըուրֆա, Բիրեջիք, Էրզրում և Քարայազը շրջանների ոստիկանական ուժերի հրամանատարները:
Իզմիրում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (FETÖ) անդամակցելու և զինված ուժերում գաղտնի կառույց ստեղծելու մեջ կասկածվող 88 զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ:
Իզմիրից բացի գործողություններ են իրականացվել նաև Թուրքիայի 33 նահանգներում, որոնց ընթացքում ձերբակալվել է 52 կասկածյալ: