Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Տեղեկատվական պատերազմը թեժանում է. աշխույժ փոխհրաձգություն

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի և Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի վերաբերյալ ոստիկանության տարածած տեսանյութը բնականաբար մեծ արձագանք է ստացել համացանցում: Համաձայն տեսանյութի՝ երկրորդ նախագահի աջակիցը ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է անում Մարտի 1-ի տուժողներից մեկին, նաև խոսում է այն մասին, որ իրենց նպատակը հեղաշրջումն է, և դրանից հետո ցուցմունքից հրաժարվածին կտան բարձր պաշտոն: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ տեսանյութը ֆիկցիա է և ունի Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վճռի հրապարակման շեմին դատարանի վրա ազդելու նպատակ: Երկրորդ նախագահի կալանքի հարցով վճիռը պետք է հրապարակվի այսօր: Ոստիկանությունը նշել է, որ տեսանյութի բովանդակության առիթով հարուցված է քրեական գործ:

Տարածված տեսանյութը հանրության շրջանում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող կամ համակիր հատվածում մեկնաբանվում է որպես տեղեկատվական մտացածին քայլ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը պահանջող հանրային շրջանակներում գնահատվում է իբրև փաստարկ, թե ինչու պետք է երկրորդ նախագահը մնա կալանքի տակ՝ այլապես, լինելով դրսում, նա կազդի վկաների վրա:

Ակնառու է, որ մարտիմեկյան գործը թևակոխել է մի նոր փուլ, կամ այդ գործում աշխուժանում է մինչ այդ էլ եղած բաղադրիչներից մեկը՝ տեղեկատվական պատերազմը: Վերջին օրերը այդ իմաստով բառացիորեն ակտիվ փոխհրաձգության օրեր էին և՝ ոչ միայն մարտիմեկյան թեմայով: Վարչապետի ընտանիքի վերաբերյալ տարածվեց ծառայական մեքենայի հայտնի աղմուկը, հետո վարչապետը պատասխանեց, ընդ որում՝ բավականին ուշագրավ ակնարկ անելով, որ պետական մարմինները անկարող գտնվեցին հանրությանը բացատրել խնդիրն առանց իր միջամտության: Զուգահեռ տարածվեց Ռոբերտ Քոչարյանի ազատության կոչով, այսպես ասած, աստղերի նամակը, ընդ որում՝ Հայաստանից ու Ռուսաստանից հայազգի աստղերի: Հետո նրանցից ոմանք սկսեցին հրաժարվել, թե տեղյակ չեն եղել՝ ինչի մասին է խոսքը:

Ընդհանրապես Հայաստանում ներքաղաքական կյանքը գտնվում է տեղեկատվական ակտիվ և թեժ պատերազմի փուլում: Ինչ-որ իմաստով դա օբյեկտիվ է և բնորոշ ամենատարբեր երկրների, անգամ այնպիսի, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որի նախագահն է անգամ բողոքում այդ հանգամանքից: Տեղեկատվական դարաշրջանում քաղաքականության մեջ տեղեկատվական ռեսուրսների դերը բազմապատկվելու էր անխուսափելի, և մենք ականատես ենք դրան: Մինչդեռ դա բավականին լուրջ խնդիր է, որովհետև հանրության ու պետության համար կարևորագույն հարցերն ու ցավոտ կետերը վերածում է տեղեկատվական մանիպուլյացիաների և նենգափոխումների «խոպանի»: Հետևանքը լինում է այն, որ այդ ամենի հետևանքով հանրության տարբեր շրջանակների մեջ առաջանում են ցավազուրկ զգացումներ, մինչդեռ ինքնին «ցավը» ամենևին չի բուժվում, և ոչ միայն չի բուժվում, այլև դրա պատճառները օջախում շարունակում են գեներացվել:

Այդ իմաստով մենք գործ ունենք իրավիճակի հետ, որն ազգային անվտանգության սպառնալիք է, թեև իր ֆիզիկական դրսևորումով այդպիսին չէ, այսինքն՝ չի պարունակում որևէ ֆիզիկական ծավալ, որ հնարավոր լինի գնահատել ֆիզուալ և հակազդել այդ մակարդակում: Ամենախնդրահարույցներից է այն, որ ներքաղաքական կյանքի գործնականում բոլոր մասնակիցները այդ իրավիճակը գնահատում են ըստ իրենց շահի և հետաքրքրության՝ համարելով, որ այդպիսով տիրապետում են գործիքների, որոնք թույլ են տալիս խնդիր լուծել՝ իշխանությունը նախկին իշխանության հանդեպ, նախկին իշխանությունը նոր իշխանության հանդեպ: Բայց իրավիճակը աշխատում է պետության ու հանրության դեմ, և պահանջվում է էլիտա, որը կունենա խնդիրը խորքային բարձրաձայնելու համարձակություն՝ հանրությունն ու պետությունը տեղեկատվական ներքին պատերազմից դուրս բերելու և իրապես ազգային ու պետական օրակարգի վրա դնելու համար: Առայժմ այդ էլիտան չի նշմարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում