Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Վարչապետի երեք ճակատները. նա ցույց տվեց հենարանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով ԱԱԾ աշխատողի օրվա առիթով հանդիսավոր միջոցառմանը, արել է մի քանի էական քաղաքական հայտարարություն, կապված ԱԱԾ գործունեության հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը անցնող մեկուկես տարվա ընթացքում կատարել է իր առաջ դրված խնդիրները, և այդ առաքելության մի մեծ մասը հանրության համար պարզապես օբյեկտիվորեն տեսանելի դաշտում չէ: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ անգամ նախորդ իշխող համակարգի պայմաններում ԱԱԾ-ն ընդհանուր առմամբ կատարել է իր առաքելությունն ու երբեք չի անցել «կարմիր գծերը»: Փաշինյանը հայտարարել է, որ վստահում է Ազգային անվտանգության ծառայությանը: Հայտարարությունը նշանակալի է մի քանի առումով՝ թե՛ ներքաղաքական շրջանակում տեղի ունեցող աշխույժ վերադասավորումների, թե՛ ներհեղափոխական շրջանակում առկա իրողությունների: Վարչապետ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ-ին, միաժամանակ ակնկալելով նաև ԱԱԾ աջակցությունը այն բազմաշերտ ու բարդ քաղաքական կոնֆիգուրացիայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը, խոշոր հաշվով, գտնվում է բավականին միայնակ դիրքում, ինչի խոստովանություններից մեկն էր օրերս պետական կառավարման համակարգի դիմադրության մասին նրա հայտարարությունը:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դեռևս չի լուծել կառավարող թիմի քաղաքական բյուրեղացման հարցը: Դա բավականին բարդ հարց է, ու չնայած հրատապությանը, այդուհանդերձ այն մնացել է օպերատիվ կառավարման խնդիրների ստվերում, որ առկա է բարդ տարածաշրջանում, աշխարհաքաղաքական մրցակցության թեժ խաչմերուկում գտնվող և փաստացի պատերազմող պետությանը բնորոշ մարտահրավերներով: Զուգահեռ, ներքաղաքական դաշտում տեղի է ունենում նախկին իշխող համակարգի քաղաքական-քարոզչական վերախմբավորում, որտեղ գործընթացի առնվազն կազմակերպական մասը էապես գերազանցում է հեղափոխության և իշխանության դաշտում առկա գործընթացի կազմակերպական հատվածին:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի համար առանցքային խնդիր է և այն, որ կա նաև երկրորդ ճակատ: Դրանք ուժերն են, որոնք, այսպես ասած, երկակի ընդդիմություն են թե՛ նախկին համակարգին, թե՛ նոր իշխանությանը, և դիրքավորվել են երկուստեք արմատական դիրքորոշման շրջանակում, Փաշինյանին պահելով այդ արմատականության ճնշման տակ: Իսկ արմատականությունը որոշակի հակասության մեջ է մտնում Հայաստանի կառավարման ոչ միայն օպերատիվ, այլ նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների ու անհրաժեշտությունների հետ՝ դարձյալ հաշվի առնելով էական՝ բարդ ռեգիոնում պատերազմող երկրի, հաղթանակը պահելու անհրաժեշտություն ունեցող երկրի հանգամանքը: Վերջին օրերին բավական նկատելի է նաև երրորդ ճակատի առկայությունը, արդեն առավելապես հենց իրավապահ համակարգի առումով, և այդ ճակատն արդեն իշխանության և հեղափոխության ճամբարը ներկայացնող շրջանակում է: Այնտեղից սուր քննադատություն է հնչում իրավապահ համակարգի, այդ թվում՝ ԱԱԾ հասցեին, վարչապետին քննադատելով այդ կառույցները ռեֆորմի չենթարկելու սխալի համար:

Այստեղ ակնառու է, որ կա հեղափոխական շրջանակի ներքին դիմադրություն և կարծիքների, դիրքորոշումների բավականին սուր հակադրություն: Վարչապետի հայտարարությունը, որ վստահում է ԱԱԾ-ին, այդ իմաստով առաջին հերթին, թերևս, պատասխան էր հենց «յուրային», հեղափոխական շրջանակում դիրքավորված ուժերին, որ նրանք չեն կարող իրավապահների և այդ թվում ՝ԱԱԾ դեմ գործընթացում ակնկալել Նիկոլ Փաշինյանի աջակցությունը: Ավելին, Փաշինյանը, ինչպես նկատեցինք, աջակցություն է ցուցաբերում ԱԱԾ-ին: Բարդ է ասել, թե ինչպիսին կլիներ նրա դիրքորոշումը, եթե չլինեին մյուս երկու ճակատները, որոնց հետ նա գործ ունի, և որտեղ նրա թերևս միակ հուսալի հենարան կարող է դիտվել հենց ԱԱԾ-ն, քանի որ գործնականում բացակայում է վստահություն ներշնչող քաղաքական բյուրեղացված հենարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում