Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նիկոլ Փաշինյանը տվել է վերջին շանսը

Հանրային խորհուրդը ունի նոր նախագահ: Շաբաթներ առաջ այդ պաշտոնից հրաժարական տված և հայտնի «Վերնատունը» հիմնած Վազգեն Մանուկյանին ՀԽ նախագահի պաշտոնում փոխարինում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Կառավարությունը հաստատել է Սաֆարյանի թեկնածությունը, որն առաջարկել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով Հանրային խորհուրդը փաստորեն ստանում է վերջին շանսը՝ ապացուցելու, ցույց տալու համար, որ կարող է լինել կենսունակ կառույց և լինել կառավարություն-հանրություն երկխոսության կարևոր ու արդյունավետ հարթակ:

Հանրային խորհրդի պատմությունը, թերևս, բավականին պատմված է՝ հիշելու համար, թե 2008-ի մարտի մեկից հետո ինչ պայմաններում ստեղծվեց այդ կառույցը, ինչպես այն գլխավորեց Վազգեն Մանուկյանը, և ինչպես Մանուկյանը հեղափոխությունից հետո վերանշանակվեց այդ պաշտոնում, սակայն հետո տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, այսպես ասած, հեռակա հակադրությունն ու հրաժարականը: Հանրային խորհուրդը սահմանադրական կառույց է 2015 թվականի հանրաքվեից հետո, երբ կատարվեց Սահմանադրության փոփոխություն: Ըստ այդմ, ՀԽ-ն պետք է գործի, քանի դեռ չի փոխվել Սահմանադրությունն ու ՀԽ կարգավիճակը, որով այն չի լինի այսպես ասած՝ պարտադիր: Նիկոլ Փաշինյանը խոսում է վերջին շանսի մասին, բայց չհստակեցնելով, դա ենթադրում է որոշակի ժամկե՞տ, որից հետո ՀԽ գործունեությունը պետք է գնահատվի, թե՞ կախված է բովանդակությունից, ներքաղաքական իրավիճակից: Բանն այն է, որ Փաշինյանը նաև հայտարարեց և կոչ արեց նոր նախագահ Ստեփան Սաֆարյանին կառույցը դարձնել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ շփման, երկխոսության հարթակ: Այդպիսով ակնառու է, որ վարչապետը որոշակի քաղաքական ֆունկցիոնալություն է նախանշում Հանրային խորհրդի համար, այսպես ասած՝ խորհրդարանական «առաջին լիգա», իհարկե, խիստ պայմանականորեն:

Այդպիսով Նիկոլ Փաշինյանը փաստացի արձանագրում է նաև, որ Հայաստանում քաղաքական իրադարձությունները, ու նաև դրանք հեռանկարում, ամենևին չեն պարփակվելու խորհրդարանական ուժերի շրջանակում, ըստ այդմ՝ կառավարող ուժը կամ առնվազն Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհուրդը այդ իմաստով դիտարկում է արտախորհրդարանական դաշտում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և իրողությունների համար մի կողմից դրսևորման հարթակ, մյուս կողմից՝ այդ զարգացումների հետ իր հաղորդակցության հարթակ: Դա իհարկե կարող է իրապես նոր շունչ հաղորդել Հանրային խորհրդին, իհարկե կախված այն հանգամանքից, թե խորհուրդը որքան արդյունավետ կգտնվի այդ ֆունկցիոնալությունն իրագործելու ներուժը իրացնելու առումով: Այստեղ անկասկած էական է նաև, թե վարչապետի այդ դե ֆակտո առաջարկին գործնականում ինչպես կարձագանքի արտախորհրդարանական դաշտը, կամ ավելի շուտ՝ ինչ արձագանքներ կլինեն այդ դաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում