Uber ընկերությունը 4.4 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի աշխատավայրում սեռական ոտնձգությունների զոհ դարձած անձանց, հայտնել է Միացյալ Նահանգների զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովը (EEOC):
Uber-ի դեմ սեռական ոտնձգությունների հետ կապված դատական հայց է ներկայացվել 2017-ին՝ EEOC-ի կողմից իրականացված լայնածավալ հետաքննության հիման վրա: Ընկերությունը համաձայնել է մինչդատական համաձայնագրի կնքմանը, որը մշակվել է հանձնաժողովի կողմից՝ երկու կողմերի հաշտեցման գործընթացի շրջանակներում:
Հաղորդվում է, որ փոխհատուցում վճարելու համար կստեղծվի հատուկ ֆոնդ՝ 4.4 միլիոն դոլարի չափով: Փոխհատուցում կտրվի այն աշխատակիցներին, որոնք, ինչպես պարզել է հանձնաժողովը, սեռական ոտնձգությունների են ենթարկվել 2014 թվականի հունվարից ի վեր: Ընկերությունը նաև համաձայնել է այն աշխատողներին բացահայտելու համակարգ ստեղծել, որոնց դեմ ոտնձգության ավելի քան մեկ բողոք է ներկայացվել, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք օպերատիվ չեն արձագանքել նման բողոքներին:
EEOC-ի ներկայացուցիչները նշել են, որ Uber-ը պատրաստ է պատասխանատվություն կրել իր աշխատակիցների ոչ արժանի վարքի համար, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների: