Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը պաշտոնապես դիմել է Լոնդոնին՝ Էդինբուրգին տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու օրինական իրավունք տրամադրելու համար:
«Այսօր մենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը հորդորում ենք քննարկել այս հարցը և համաձայնել լիազորությունների փոխանցման հետ, ինչը Շոտլանդիայի խորհրդարանին իրավունք կտա անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրենք հրապարակել»,- ասել է նա: