Ստամբուլում տեղադրվել է Ադրբեջանի առաջին Հանրապետության ՆԳ նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարը, որը եղել է Բաքվում 1918թ-ի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։
Հուշաքարը տեղադրվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վարում, որտեղ 1921թ. հուլիսի 18-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Միսաք Թորլաքյանը գնդակահարել է Ջիվանշիրին։
Anadolu գործակալության տվյալներով, հուշաքարի տեղադրմանը սատարել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանը, Ստամբուլի քաղաքապետարանը և Թուրքիայի արտգործանախարարությունը։