Ավստրալիայի Նոր Հարավային Ուսլսի նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանը հրդեհների վտանգի պատճառով արտակարգ դրություն Է հայտարարել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, հայտնել է Sydney Morning Herald-ը:
Հարավային Ուելսում ապրում Է Ավստրալիայի բնակչության մեկ երրորդը: Նահանգի մայրաքաղաք Սիդնեյը, հրդեհների պատճառով վերջին շաբաթների ընթացքում մշտապես պատված է թանձր ծխով:
Հիշեցնենք, որ նոյեմբերից չդադարող հրդեհների հետևանքով կան զոհեր: Ոչնչացվել է գրեթե մեկ միլիոն հեկտար անտառային տարածք: