ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իմպիչմենտ քվերակությունը որակել է որպես Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն: Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի ղեկավարը հանդես է եկել Միչիգանի նահանգում իր կողմնակիցների հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Անբան դեմոկրատները ակնհայտորեն իրենց խորին ատելությունն են արտահայտում ամերիկացի ընտրողների նկատմամբ: Այդ անօրինական և քաղաքականապես պատվիրված իմպիչմենտը Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանության երթն է: Այսօր դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում փորձում են վերացնել տասնյակ միլիոնավոր հայրենասերների ձայները»,- հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով 2016 թվականի ընտրությունները, որոնց արդունքում ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: