ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկե նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին: Բանավեճը և քվեարկությունը հեռարձակվել է FOX հեռուստաընկերության YouTube-ի ալիքում:
Իմպիչմենտի բանաձևին կողմ է քվեարկել է 230 օրենսդիր, դեմ՝ 197-ը:
ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատը եզրակացրել է, որ նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և «Կոնգրեսին խոչընդոտելու» համար:
Այս հարցի վերաբերյալ հետագա լսումները տեղի կունենան Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում: