Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծ և Մազմանյան փողոցների խաչմերուկում: Բախվել են 25-ամյա Արտյոմ Կարապետյանի վարած BMW մակնիշի և 24-ամյա Հովհաննես Համբարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Տարվում է նախաքննություն։