Բունդեսթագում ծիծաղով են ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ ինքը «ավարտեց»․ կառավարության ղեկավարը ստիպված է եղել ճշտել, որ ինքը «ավարտել է զեկույցը», այլ ոչ թե կարիերան՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Այսպիսով՝ ես ավարտեցի, պարոն նախագահ»,-հայտարարել է Մերկելը իր կարճ զեկույցի ավարտին, որով նա դեկտեմբերի 18-ին Բունդեսթագում հանդես է եկել կառավարական ժամի սկզբին: Այն բանից հետո, երբ դահլիճում ծիծաղ է հնչել, Մերկելը հավելել է. «Իմ զեկույցը, ես ավարտեցի իմ զեկույցը»: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցությունն այդ խոսքերին արձագանքել է ծափահարություններով: