Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներում թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի և Սիրիայի իրադրությունը: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է NTV հեռուստաալիքը:
«Մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաև հետախուզության և ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղևորվեն Մոսկվա։ Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան և Սիրիան»,- ասել է Էրդողանը։